14:20 30.08.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ նախօրեին տարածված տեսանյութը, որում ինքը կասկած է հայտնում դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքների վերաբերյալ, չի արտահայտում ամբողջ հանդիպման մթնոլորտը։ Հարությունյանի խոսքերով՝ հանդիպումն անցել է գործընկերային անկաշկանդ մթնոլորտում, և եթե մյուս տնօրենները խոսեին, օրինակ, ֆիզմաթ թեքումով ուսումից, ինքը հարցնելու էր որևէ բանաձև։
Տեսանյութում, հիշեցնենք, տնօրենը խոսում է օտար լեզուների ուսուցման կարևորության մասին և հիշեցնում ԽՍՀՄ տարիներին եղած խորացված օտար լեզվի ուսուցմամբ դպրոցները, որոնցից մեկի շրջանավարտն է եղել։ Արայիկ Հարությունյանը պնդում է, թե տնօրենը չի կարող իր խոսքը ասել անգլերենով, ինչին ի պատասխան՝ տնօրենն իր խոսքը շարունակում է հենց անգլերենով։
Սրա վերաբերյալ Արայիկ Հարությունյանն ասում է, որ ինքը չի փորձել նվաստացնել տնօրենին։ Ավելին՝ Հարությունյանի խոսքերով՝ ընդհանուր միջավայրը եղել է բարեկամական, եղել են կատակներ և այլն։ Նախարարը վստահեցնում է, որ ինքը ոչ մեկի չի կարող նվաստացնել։
«Գործընկերային մթնոլորտում ասվել է, որ եթե ավարտել եք այդ դպրոցը, արդյո՞ք այն, ինչ ասացիք հայերեն, կարող էիք ասել անգլերեն։ Այսինքն՝ խորքային գիտելիք տվե՞լ է դպրոցը, թե՞ չէ»,-նշեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը լրագրողներին հորդորեց ուշադիր լինել ու պնդեց, որ այս կառավարությունը շատ է տարբերվում նախորդներից։
«Ու ստեղ գործընկերային հարաբերություններ են, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ են։ Դրան միշտ ուշադրություն դարձրե՛ք»,- հայտարարեց Հարությունյանը։
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...