Ոստիկաններին անցորդներն են խնդրել միջամտել. Վալերի Օսիպյանը՝ փողոցային երաժիշտների հետ կապված միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ոստիկաններին անցորդներն են խնդրել միջամտել. Վալերի Օսիպյանը՝ փողոցային երաժիշտների հետ կապված միջադեպի մասին

15:10 30.08.2018

Վալերիյ Օսիպյան, ՀՀ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքել է սոցկայքերում ակտիվ քննարկումների առիթ դարձած տեղեկությունները, թե փողոցային երաժիշտների նկատմամբ Հյուսիսային պողոտայում բռնություն է կիրառվել: Օգոստոսի 30-ին՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ծառայողական քննություն կատարվել է այս հարցով, նա պատասխանեց, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա, այս հարցը շատերին է մտահոգում, այդ թվում՝ ֆեյսբուքյան օգտատերերին: Օսիպյանն ասաց, որ կատարվածն իր մոտ էլ է վրդովմունք առաջացրել, նշեց՝ կան մի շարք պետություններ և քաղաքներ, որտեղ անձամբ է տեսել՝ կան նմանատիպ փողոցներ, որտեղ երաժշտություն է հնչում:

«Շատ գեղեցիկ է, շատ հաճելի, հատկապես՝ զբոսաշրջիկները, որ քայլում են, նրանց համար գրավիչ է, սակայն այն գեղեցիկ է այդտեղով անցնող քաղաքացիների, զբոսաշրջիկների համար, մինչդեռ աղմուկ է բնակիչների համար: Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, բողոքներ քաղաքացիներից: Մի պահ պատկերացնենք այդտեղի բնակիչներին, որոնք առավոտից լսում են այդ երաժշտությունը, որ դարձել է աղմուկ»,- ասել է նա:

Օսիպյանը նշեց, որ միջադեպի մասնակից երկու օտարերկրացի երաժիշտները եղել են ոչ սթափ, միջադեպը երկուսի մեջ է եղել, միմյանց քաշքշել են, հայհոյանքներ տվել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել: Նա հայտնեց, որ ոստիկաններին քաղաքացիները՝ անցորդներն են դիմել, խնդրել, որ արձագանքեն: Ոստիկանության պետի խոսքերով՝ կոպիտ խախտում կար համակեցության կանոնների, նրանց մոտ գարեջրի տարաներ են եղել, մինչդեռ հասարակական վայրերում անթույլատրելի է ալկոհոլ օգտագործել: Ոստիկանության գործողություններն, ըստ Օսիպյանի, օրենքի սահմաններում են եղել, որևէ մեկի նկատմամբ օրենքից դուրս քայլ անելու մտադրություն ոստիկանները չեն ունեցել: Օսիպյանն ասաց, որ երաժիշտները բերման են ենթարկվել ոստիկանություն, կազմվել է արձանագրություն, որոշվել է նրանց ոչ սթափ լինելը, սահմանված ժամկետը լրանալուց հետո նրանք բաց են թողնվել և այս պահին էլ ազատության մեջ են:

«Առավոտյան հանձնարարական եմ տվել ոստիկաններին, որ մոտենան, հրահանգավորեն, զգուշացնեն՝ երաժշտությունը շատ բարձր չլինի, որպեսզի իրենց էլ հաճելի լինի, նաև համակեցության կանոնները ու մեր համաքաղաքացիների անդորրը չխախտեն, պետք է հիշել, որ կան տարբեր տարիքի, տարբեր առողջական վիճակ ունեցող քաղաքացիներ»,- ասաց նա՝ հավելելով, որ երաժշտությունը պետք է հնչի մինչև 23:00:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել երաժիշտների նկատմամբ, Օսիպյանն արձագանքեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, ապա նշեց՝ համացանցում անպայման վատ պահերն են տեղադրում, հայտնեց, որ օրենքը ոստիկանության համար նախատեսում է ֆիզիկական ուժի գործադրում:

«Դրանից պետք չէ վախենալ, դա օրենքով է կարգավորվում: Չի կարող ոստիկանը բոլորի նկատմամբ լինել այնպիսին, ինչպես բոլորն են ուզում տեսնել: Ոստիկանը ցանկալի է այն մարդկանց համար, ովքեր օրենք են հարգում, ոստիկանին ու համազգեստը, այսինքն՝ օրինապաշտների համար, իսկ օրենք խախտողների, օրինազանցների համար, վստահեցնում եմ, ցանկալի չէ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP