21:02 27.09.2023
Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։
Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատեց այս տեղեկությունը՝ տարածելով նաև համապատասխան լուսանկար և տեսանյութ: Նրանք տեղեկացնում էին, որ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու և հանձնվել է կոմպետենտ մարմիններին:
Հիշեցնեմ, ըստ որոշ տեղեկությունների՝ այս վերջին ռազմական օպերացիայից առաջ Ադրբեջանի իշխանությունները դիմել էին Արցախի ղեկավարությանը՝ ներկայացնելով իրենց 400 անձից բաղկացած ցուցակ և պահանջել էին հանձնել նրանց Ադրբեջանին:
Ռուբեն Վարդանյանն այդ ցուցակում առաջին տեղերից մեկում էր, բայց տարօրինակն այն էր, որ նույն այդ ցուցակի առաջին տեղերում գտնվող որոշ այլ պետական գործիչներ առանց որևէ խոչընդոտների կարողացան անցնել Հակարիի անցակետը և այժմ Հայաստանում են»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարո՞ղ ենք ակնկալել լուրջ միջազգային արձագանքը՝ հաշվի առնելով Վարդանյանի անձի գլոբալ լինելը: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը իր քաղաքացու իրավունքները պաշտպանելու նպատակով:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:30 21.06.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...
12:45 21.06.2025
Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...