Հայոց նոր գաղթ, չենք կարող լռել․ իտալացի պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Հայոց նոր գաղթ, չենք կարող լռել․ իտալացի պատգամավոր

09:43 30.09.2023

 Իտալիայի սենատի «Fratelli d’Italia» խմբակցության պատգամավոր Էմանուելե Պոցոլոն անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։
«Պատմության մեջ հերթական անգամ հայ ժողովուրդը ենթարկվում է հարձակման. Ադրբեջանի կոմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական օպերացիան», ի ցույց դրեց միայն հերթական և բացահայտ թշնամությունը Հայաստանի և Արցախում դարեր շարունակ ապրած առանց այդ էլ տանջված հայ մեծամասնության նկատմամբ։
2022 թվականի վերջից ամիսներ շարունակ ադրբեջանցիները արգելափակել են «Լաչինի միջանցքը»՝ Հայաստանի և Ստեփանակերտի միջև՝ Ադրբեջանի տարածքում հայկական էքսկլավի մայրաքաղաքի միակ կապը՝ փաստացի կանխելով առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, դրանով իսկ առաջացնելով զգալի չափերի մարդասիրական ճգնաժամ։
Այս՝ արդեն իսկ ծանր, իրավիճակին, որում հայտնվել է հայ բնակչությունը, այժմ ավելացել է նաև ադրբեջանական բանակի ռազմական ճնշումը, որը – վերջին մի քանի օրերի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդու մահվան պատճառ դառնալուց հետո – ռազմական ճանապարհով գրավելով Լեռնային Ղարաբաղի հողը, դարեր շարունակ այդ հողերը բնակեցրած հայերին մղում է լքել իրենց տունն ու աշխատանքը՝ փախչելու համար հետզհետե աճող ազգային խտրականության հիմնավորված վտանգից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նույնպես բազմիցս խոսել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ողբերգական իրավիճակի մասին՝ ընդգծելով, թե ինչպես են սննդի և դեղորայքի պակասը, տների ու աղոթատեղիների ավերումը, փխրուն զինադադարի շարունակական ձախողումը լուրջ և իրական վտանգ ներկայացնում ողջ Կովկաս-Մերձավոր Արևելք տարածաշրջանի համար։
Արևմուտքի բարոյական հստակ պարտականությունն է պաշտպանել, առանց եթեների և առանց բայցերի, մեր հայ քրիստոնյա եղբայրներին՝ ի դեմս մահմեդական բնակչության Կովկասից և Մերձավոր Արևելքից քրիստոնեության բոլոր հետքերը վերացնելու հերթական պատմական փորձի:
Հայերն այն ժողովուրդն են, ովքեր առաջինը պաշտոնապես ընդունեցին Հիսուս Քրիստոսի հավատքը՝ 301 թվականին Տրդատ III-ի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր։ Հայաստանը քրիստոնեական ամրոց է եղել համաշխարհային հավասարակշռության համար կարևոր աշխարհագրական մի տարածքում:
Մերձավոր Արևելքի թատերաբեմում քրիստոնեաների ներկայությունը պատմականորեն ներկայացնում է մի կողմից խաղաղության և կայունության երաշխիք, իսկ մյուս կողմից՝ վրդովմունքի տարր մուսուլմանական տերությունների համար, որոնք միշտ փորձել են սահմանափակել քրիստոնեական ազդեցությունն այդ երկրներում, մինչև իսկ հալածելով քրիստոնյա ժողովուրդներին և անգամ փորձելով վերացնել նրանց հետքերը:
Բավական է մտածել ցեղասպանության ողբերգական պատմության մասին, որը Թուրքիան, որ սուլթան Էրդողանի միջոցով ծափահարում է ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական քաղաքականութանը, իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ քսաներորդ դարասկզբին, կամ Սիրիայի, Իրաքի և Իրանի քրիստոնյաների շարունակական ու տեւական հալածանքների մասին:
Այս ամենի առջև անհրաժեշտ է վերահաստատել ուժեղ դիվանագիտությանը ազդեցիկ կերպով վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը և այն գիտակցումը, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել, որ այնպիսի ժողովուրդ ինչպիսին հայերն են, հալածվի և, ըստ էության, արտագաղթի՝ հանուն երբեք չընդարմացած պանթուրքական հեգեմոնիստական ​​նախագծի, որի թեկուզ մասնակի իրականացումը կարող է դառնալ մերձավորարևելյան տարածքի ապակայունացման հետագա տարր։
Արևմտյան ազգերի և Կովկասի ու Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրների միջև դրական առևտրային հարաբերությունները չեն կարող մեզ ստիպել կեղծավոր ճանապարհով շրջվել մյուս կողմ, քանի որ որպես արևմուտքցիներ, որպես քրիստոնեական ինքնության զավակներ, մենք չենք կարող լքել հայ ժողովրդին հալածանքի և հպատակության ճակատագրին»,-գրել է նա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP