13:48 30.09.2023
Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են այս պահի տվյալները և այն գործընթացները, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղափոխման և աջակցության հետ կապված:
Նազելի Բաղադասարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս պահին Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 043 տրանսպորտային միջոց, հաշվառված անձանց թիվը կազմում է 81 139: Շարունակվում է նաև տեղաբաշխումն՝ ըստ մարզերի: Նախօրեին՝ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, պետության կողմից առաջարկվող կեցավայրերից օգտվել էր 20 306 անձ, այս պահի դրությամբ այդ թիվը կազմում է 32 200: Տեղաբաշխումն՝ ըստ մարզերի, հետևյալն է՝ Արագածոտնի մարզ 1852, Արարատի մարզ՝ 7640, Արմավիրի մարզ՝ 3009, Գեղարքունիքի մարզ՝ 2862, Լոռու մարզ՝ 1581, Կոտայքի մարզ՝ 8289, Շիրակի մարզ՝ 1317, Սյունիքի մարզ՝ 2244, Վայոց Ձոր՝ 1700, Տավուշի մարզ՝ 1706:
Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ հորդորել է բոլոր տեղահանված անձանց անցնել հաշվառում 24/7 ռեժիմով աշխատող բոլոր 64 խոշորացված համայնքային կենտրոններում և Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում, որպեսզի հնարավոր լինի օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից: Անհրաժեշտ կոնտակտային տվյալներն ու հասցեները տեղադրված են irazekum.am կայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղարկել է ծանուցման համակարգեր պարունակող էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք անհրաժեշտ են սոցիալական տարբեր ծրագրերից օգտվելու համար:
Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուսով 2900 անձ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան՝ Գորիսի կամ Վայքի կենտրոններ: Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվում է 15 անձ, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ արդեն իսկ Շտապ օգնության մեքենաները մեկնել են նրանց տեղափոխման նպատակով:
Առողջապահության նախարարը շարունակելով նշել է, որ այս պահին արդեն Շտապ օգնության 13 բրիգադ է մեկնել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող և անկողնային հիվանդ անձանց օգնելու և տեղափոխման նպատակով:
Այս պահի դրությամբ 361 բուժառուից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են, իսկ 114-ը ռազմական ագրեսիայի արդյունքում տարբեր վիրավորում ստացած անձինք, մնացած 26-ը առողջական այլ խնդիրներով բուժառուներ են: 14 մահ է գրանցվել տեղափոխման և բժշկական հաստատություններում: Մեծաթիվ բուժառուների վիճակը մնում է ծայրահեղ ծանր, որոնց վիճակի բարելավման համար ներգրավված են թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից մասնագետներ:
Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոց թվում են և՛ պայթյունի հետևանքով տուժածներ, և՛ մարտական գործողությունների արդյունքում տուժածներ: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներին՝ կայուն, 1 երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա: Ճանապարհների գերծառնաբեռնվածության հետևանքով եղած վթարների արդյունքում 2 երեխա ստացել է վնասվածք, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են համապատասխան բուժօգնություն: Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հասանելի է լինելու պետական պատվերի ամբողջ ծավալով: Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, նախարարության կայքէջում տեղադրված թեժ գծի միջոցով կապ հաստատելով՝ տեղահանված անձինք կարող են նաև մասնագիտական կրթության գործընթաց անցնել, ինչպես նաև ապահովվել աշխատանքով:
20 հազար 600 անձ գրանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքների գնահատման համար նախատեսված e-soc.am կայքում: Ավելի քան 1000 կամավոր ներգրավված է գործընթացներում: Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզում նույնպես ռեսուրսների հավաքագրում է տեղի ունենում, և այս պահին 230 կազմակերպություն լրացրել է հայտը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...