Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

18:58 02.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։

Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մեր երկրի համար այսպիսի բարդ ժամանակաշրջանում սփյուռքահայ համայնքի դերակատարումն ու մեր անմիջական կապը հատկապես սփյուռքահայ ակտիվ երիտասարդների հետ.

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով բռնի կերպով Հայաստան են տեղահանվել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ, որոնցից 26 հազարը երեխաներ են: Իհարկե, բոլորս շատ հարցեր ունենք, բայց այս իրավիճակը ցույց է տալիս, որ զարգանալը և հզորանալն այլընտրանք չունեն: Ակնհայտ է՝ հզորացման ու զարգացման ճանապարհին կրթությունն ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին՝ առավել քան երբևէ, պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները ստանան որակյալ կրթություն, դուրս չմնան պարտադիր ուսուցումից ու նաև հոգեբանական աջակցություն ստանան»:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, ընդգծել է սփյուռքի ակտիվ երիտասարդների հետ անընդհատ շփումն ու հաղորդակցությունը:

«Մեր նախարարությունն ունի մեծ թվով ծրագրեր, որոնք ուղղված են սփյուռքին: Այդ իմաստով, կարծում եմ, շատ կարևոր է նաև հետադարձ կապ ստանալը՝ հասկանալու համար, թե մեր որ ծրագրերն են արդյունավետ գործում, որտեղ կա լրամշակումների և բարելավումների կարիք: Շատ պատրաստակամ ենք ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու: Բոլոր ծրագրերը պետք է անընդհատ փոխվեն, վերամշակվեն, որպեսզի դառնան ավելի դրական, թիրախային և արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս պատասխանատու ժամանակահատվածում սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունը, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները տարատեսակ հարցեր են ուղղել նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք վերաբերել են մասնավորապես սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արտերկրի դպրոցներում հայերենի՝ որպես օտար լեզու դասավանդվելու հեռանկարներին, սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով և կրթական այլ նյութերով ապահովելուն, Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև իրականացվող փոխգործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերին, Հայաստանում իրականացվող սպորտային հաստատությունների կառուցման ու վերակառուցման աշխատանքներին:

Սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվել են նաև, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի անմիջական վերահսկողության ներքո մնացած պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների պահպանության ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս առումով իրավիճակն, իսկապես, բավականին բարդ է: խնդիրը Նախարարության ուշադրության կենտրոնում է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, թեմայի առնչությամբ մեծաթիվ նամակներ են հասցեագրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կոթողներ են և ամբողջ քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Նախարարը կարևորել է նաև մտահոգ անհատների և հասարակական կազմակերպությունների՝ այս հարցով միջազգային կառույցներին շարունակաբար դիմելու անհրաժեշտությունը:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP