18:12 05.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին:
ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 2 ծրագիր:
Ողջունելով ուսուցչական համայնքի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, երբ ուսուցիչն ամեն օր հավելյալ ջանք և հետևողականություն պետք է ցուցաբերի իր աշխատանքում:
«Իհարկե, շատ դժվարին օրեր ենք ապրում, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև կրթական համակարգի վրա ու կրկնապատկում անելիքները, քանի որ այսօր առաջնային խնդիր ունենք աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սովորողներին, ուսուցիչներին ու գործընկերներին: Անգնահատելի է այն աշխատանքը, որ դուք անում եք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության և կամավորական աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցները պատվով են դուրս գալու այս դժվարին իրավիճակից.
«Պատկերացնում եմ, թե այս օրերին որքան բարդ է մտնել դասարան, պատասխանել աշակերտների տարատեսակ հարցերին, խոսել այն թեմաներից, որոնց մասին խոսելու ձևն ու մոտեցումը դեռ պետք է գտնենք և միաժամանակ ապահովել կրթություն այն երեխաների համար, որոնք անցել են սարսափելի փորձությունների միջով, տեսել և ապրել են իրավիճակներ, որոնք չպետք է տեսնեին: Միևնույն ժամանակ պետք է աշխատել նրանց հետ ու տալ այն ջերմությունն ու հոգատարությունը, որը կօգնի մեղմել այս օրերի բոլոր սարսափները, պետք է դառնալ հյուրընկալ թիմ մեր բոլոր ուսուցիչների համար, որոնք այստեղ են ու պետք է տեղ գտնեն մեր դպրոցներում:
Կրթությունն այն համակարգն է, որը կարող է առաջ տանել պետությունը: Դպրոցի և ուսուցչի վրա դրված գործի պատասխանատվությունն այսօր ավելի քան մեծ է, և հենց դա է մեզ ուժ տալիս իրականացնելու և վերաիմաստավորելու այս կարևոր աշխատանքը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով «Տարվա լավագույններ» մրցույթին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հայտերի որակը շարունակաբար բարելավվում է և դրա հիմքում դրված նպատակները՝ կրթության համակարգում նորարարությունների, ստեղծագործ մտքի ու նախաձեռնողականության խթանումը, լիովին կյանքի են կոչվում:
«Սա դառնում է մի մեխանիզմ, որի միջոցով կրթական համակարգում ստեղծվում է հնարավորություն այդ գաղափարները տեղ հասցնելու, զարգացնելու ու տարածելու համար»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաև գնահատող հանձնաժողովին՝ սեղմ ժամկետներում իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքի ու շարունակական համագործակցության համար:
Մանկավարժներին շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ոգևորիչ է համարել հատկապես այն փաստը, որ հաղթողների մեջ էին նաև տղամարդ մանկավարժներ, որոնց ներկայությունը պետք է խրախուսվի ուսումնական հաստատություներում:
«Շատ ուրախ եմ, որ մրցույթն ընդգրկում է լայն աշխարհագրություն, որ թեմաները բազմազան են և մասնակցել են տարբեր հաստիքների ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ կրթական համակարգի բոլոր օղակներում պատշաճ աշխատանք է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ տարեցտարի ուսուցիչների ոգևորությունը կմեծանա և մրցույթին դիմողների թիվը կավելանա:
Միջոցառման շրջանակում «Տարվա լավագույններ 2023» մրցույթի հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական մրցանակներով: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Շնորհակալագրերի են արժանացել նաև գնահատող հանձնաժողովի անդամները:
«Տարվա լավագույններ 2023» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում ներկայացվել է 160 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 18 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 4 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 12 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 5, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում հայտ չի ներկայացվել։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...