Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է. Արսեն Ջուլֆալակյանի ազդեցիկ ելույթը ՄՕԿ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է. Արսեն Ջուլֆալակյանի ազդեցիկ ելույթը ՄՕԿ-ում

13:44 07.10.2023

Լոզանում տեղի է ունեցել Մարզիկների միջազգային ֆորումը, որին քննարկվել են գալիք Օլիմպիական խաղերին և սպորտում անվտանգությանը վերաբերող հարցեր: Ֆորումի վերջում հանդիպում է եղել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ բավականին ազդեցիկ ելույթ է ունեցել հայ անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Նա հարց է ուղղել լսարանին.

«Սպորտը դեռ միավորո՞ւմ, թե՞ բաժանում է երկրները։

Ինձ համար շատ դժվար է խոսել, անկեղծ ասած, մտադրություն չունեի այստեղ խոսելու, բայց այս ամբողջ քննարկումից հետո չկարողացա ձեռքերս ծալած նստել և լռել։

Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է։ 120 հազար հայ լքել է իր տունը, իր պատմական հողը. մեզ մոտ մեծ թվով մարդիկ են սպանվել։ Պաշտոնապես մենք նույնիսկ չգիտենք, թե որքան։ Բայց ես չեմ ուզում շատ խոսել այս մասին և ձեզ վրդովեցնել: Ես ուզում էի այս տեղեկատվությունը կիսել այլ երկրների գործընկերների հետ, որպեսզի դուք հասկանաք, թե որքան հստակ եմ ես հասկանում իրավիճակը: Ես ատում եմ պատերազմը, դա ինձ հետ պատահեց, և ես գիտեմ, թե ինչ է դա: Ես դա զգում եմ իմ մաշկի վրա:

Ես չեմ կարող ինձ զսպել։ Ասում են՝ տղամարդիկ լաց չեն լինում, իսկ դուք պատկերացում չունեք, թե ես ինչ եմ զգում: Փորձում եմ ժպտալ, որպեսզի ցույց չտամ, թե ինչ է կատարվում ներսումս։ Շատ եմ ցավում, որ ես՝ այդքան ուժեղ և հայտնի, չեմ կարող ոչինչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի հետ պատերազմն իմ երկրում և օգնելու իմ հայրենակիցներին։

Այն, ինչ ուզում եմ փոխանցել բոլորիդ՝ ձեր երկրների շատ հայտնի մարդկանց, ՄՕԿ-ի նախագահին հետևյալն է՝ Մի՛ արգելեք սպորտը։

Ճնշում գործադրեք ձեր երկրների կառավարությունների վրա, պատերազմներ վարող քաղաքական գործիչների վրա։ Բայց մի պատժեք այլ մասնագիտություն չունեցող մարզիկներին։ Ինձ հարցրին՝ կապվե՞լ եք ուկրաինացի մարզիկների հետ։ Այո, Ուկրաինայից շատ մարզիկների հետ եմ խոսել, քանի որ այնտեղ ընկերներ ունեմ։ Ես երկար տարիներ եմ անցկացրել Ուկրաինայում, դա ինձ շատ հարազատ երկիր է։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Շփվել եմ թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի մարզիկների հետ։ Եվ ես գիտեմ, թե ինչպես են նրանք տառապում՝ այս բոլոր երկրների մարզիկները: Իմ երկրից, աֆրիկյան երկրներից…

Իմ մյուս ուղերձը՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե արգելեք բոլոր երիտասարդ մարզիկներին մասնակցել մրցաշարերի։ Ի՞նչ կմնա նրանց՝ միայն հանցագործություն։ Էլ ի՞նչ են անելու։ Արևմտյան երկրները «արգելել» են կրթությունը, արգելել են մշակույթը. այժմ սպորտը կարգելվի։ Ի՞նչ է լինելու ապագա սերնդի հետ։ Սրանից հետո ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերին։ Ինչպե՞ս բացատրեմ իմ ընկերներին և գործընկերներին, թե ինչու է նրանց արգելվում մրցել։

Մեկ շաբաթ առաջ Սերբիայում կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բազմաթիվ ռուսներ և բելառուսներ են հանդես եկել՝ այլ երկրների՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սլովենիայի դրոշների ներքո: Նրանք մրցում էին ուկրաինացիների հետ, և մենք ոչ մի հակամարտություն չենք ունեցել. ունեինք նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ։ Հայերն ու ադրբեջանցիները գոտեմարտել են նույն գորգի վրա. այդ պահին պատերազմ էր ընթանում մեր երկրում։ Ինչպե՞ս բացատրել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։

Սպորտը մարտի դաշտ չէ. Սպորտը պետք է լինի խաղաղ կղզի, հնարավորություն, որի միջոցով մենք կարող ենք կամուրջներ կառուցել։ Եթե այս կղզին էլ կործանենք, հնարավոր է, որ ընդհանրապես լուծում չգտնենք։ Պետք է ճնշում գործադրել քաղաքական գործիչների, բայց ոչ մարզիկների վրա։ Նրանք սպորտից բացի այլ մասնագիտություն չունեն։ Եթե ​​քանդենք նրանց երազանքը, հետո ինչպե՞ս դա բացատրենք նրանց։

Ինչպե՞ս բացատրենք կանանց, թե ինչու ենք նրանց արգելում հանդես գալ, եթե նրանք պատերազմի հետ կապ չունեն։ Այո, եթե մարզիկները ներգրավված են պատերազմների մեջ, եթե նրանք ինչ-որ բանում մեղավոր են, բոլոր երկրներում, մենք պետք է պատժենք նրանց։ Բայց ինչո՞ւ պատժել ոչ մի բանում մեղավորություն չունեցող, քաղաքականությունից չհասկացող մարզիկներին, ովքեր չեն կարող անգամ քվեարկել ընտրություններին, քանի որ նրանցից ոմանց տարիքը 18 տարեկանից ցածր է։ Բայց մենք բոլորին պատժում ենք։ Եվ իմ կարծիքով, սա անարդար է։ Մտածեք այդ մասին. եվս մեկ անգամ դիմում եմ բոլորին և ՄՕԿ-ի նախագահին՝ ճնշում գործադրեք քաղաքական գործիչների վրա, որպեսզի դադարեցնեն պատերազմները»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...

BACK_TO_TOP