Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է ԱԱ-2030-ը 6 երկրում անցկացնելու որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է ԱԱ-2030-ը 6 երկրում անցկացնելու որոշումը

18:41 10.10.2023

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը քննադատել է ԱԱ-2030-ը 6 երկրում անցկացնելու որոշումը։

«Ինձ դուր չի գալիս մի քանի երկրներում մրցաշարեր կազմակերպելու միտումը։ Երեք հանդիպումները հարավամերիկյան մայրցամաքում անցկացնելու մեջ առանձնահատկություն կա։ Սա նշանակում է, որ առավելություն կունենան հարավամերիկյան թիմերը, իսկ մնացածները պետք է թռչեն այս ու այն կողմ… Չգիտեմ՝ ով է որոշում կայացնում, բայց չեմ թաքցնի, որ ինձ ավելի դուր են գալիս հետևողական էթիկական մակարդակում որոշումները»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ավելի վաղ` հայտնի էր դարձել, որ ԱԱ-2030-ի մեկնարկային երեք հանդիպումները կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Մնացած խաղերը կանցկացվեն Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

15:53 07.06.2025

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

ԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

15:43 07.06.2025

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը:   Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

15:30 07.06.2025

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

15:15 07.06.2025

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...

SHANTNEWS

15:00 07.06.2025

SHANTNEWS

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

14:53 07.06.2025

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...

BACK_TO_TOP