18:48 11.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իրանի, Սլովենիայի և Ջերսիի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
Հայ ազատազրկված անձանց թիմն արդեն չորրորդ անգամ է մասնակցում միջազգային առաջնությունների՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ակտիվ համագործակցության, որը սկիզբ է դրվել դեռևս 2015 թվականին։
Մինչ առաջնությունը քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար անցկացվել են շախմատի ներհիմնարկային և միջհիմնարկային մրցաշարեր։ Այդ մրցաշարերի արդյունքում ընտրվել և Հայաստանի հավաքականի թիմում ընգրկվել են առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը «Նուբարաշեն», Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը «Արմավիր», Հակոբ Աբաջյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել է ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Սարգիս Մանուկյանը։
Խաղի բացմանը և ընթացքին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ամբակում Գրիգորյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, ՔԿԾ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։
Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմը, հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի, Ջերսիի, Իրանի և Պորտուգալիայի թիմերի նկատմամբ, անցել է եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։
Շախմատի աշխարհի առաջնության արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 13-ին։
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...