Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

15:14 12.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:

Քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության ապահովման խնդիրները, Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ-ի գլխավոր քարտուղարության կողմից ծրագրային աջակցության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալության է հայտնել ԵԽ պատվիրակությանը դժվարին օրերին աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը 2023թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում իր մտահոգությունն է արտահայտել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և վերահաստատել է Եվրոպայի խորհրդի տարածքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներից և ազատություններից լիարժեք օգտվելու՝ տեղահանված բնակչության իրավունքները: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը կրթության ոլորտում: «Հիմնարար կրթության ապահովումը մեզ համար առաջնային է, և պարզեցված ու ճկուն ընթացակարգով ապահովվում է թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների կրթության իրավունքի իրացումը՝ անկախ փաստաթղթերի անլիարժեքությունից»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով սոցիալհոգեբանական խնդիրներին աջակցության ծառայությունների կարևորությունը, որը ևս իրականացվում է ՀՀ-ում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 4000 պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու հանգամանքին, որոնք ոչ միայն ներկայացնում են հայկական ինքնությունը, այլև համաշխարհային մշակույթի գոհարներ են: «Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը: Ակնկալում ենք միջազգային կառույցների ուշադրությունը այս հարցի շուրջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP