13:43 20.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տիկին Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի և Հայաստանի միջև 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավման, արտահանման խթանման, մարդկային կապիտալի զարգացման, կայուն միջավայր և բնական ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով: ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանում իրականացվող փոփությունների ընթացքը և շնորհավորել կառավարության ղեկավարին արձանագրված աճի բարձր ցուցանիշների կապակցությամբ:
Սիլվի Բոսութրոն մասնավորապես առանձնացրել է սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքը և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի ավարտը, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, երկրում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմպերն ու Հայաստանի տարբեր ոլորտներում Սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումները՝ նշելով, որ ՀԲ գնահատմամբ, դրանք ևս դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, ողջունել ներկայացված ծրագրի նախագիծն ու դրանում ներառված բարեփոխումների առաջարկությունները: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ծրագրի նախագծի շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ և շնորհակալություն հայտնել ՀԲ-ին ջրային ռեսուրների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...