14:32 25.10.2023
Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային անցած ուղիները:
Թեկնածու Կարեն Թումանյանն ունի 22 տարվա մասնագիտական ստաժ, դասավանդում է «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամում, «Թումանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն է:
Նա փաստել է, որ դատական իշխանության անկախությունը ժողովրդավարության հիմնաքարերից է: Ըստ նրա՝ ժողովրդավարության զարգացման գործում իր կարեւոր դերակատարությունն ունի Վճռաբեկ դատարանը՝ արդար դատաքննությամբ:
Հաջորդ թեկնածու Նաիրա Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ու ասպիրատուրան, ունի 31 տարվա մասնագիտական ստաժ, որից 27-ը՝ դատավորի: Նա Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր է, ԲԴԽ անդամ:
Թեկնածուն ելույթում նշել է, որ Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքի միատեսակ կիրառումը եւ իրականացնի արդար դատաքննություն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցը վերաբերել է իշխանության տարբեր ճյուղերի միջեւ գործակցությանը: Ի պատասխան նշվել է, որ իշխանության երեք թեւերի համար պետք է գործի օրինականության սկզբունքը:
Թեկնածու Գուրգեն Մալխասյանն ունի 29 տարվա մասնագիտական ստաժ, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, 2023 թվականից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Նա դիտարկումներ է ներկայացրել արդար դատաքննության, Վճռաբեկ դատարանի գործունեության եւ կայացրած վճիռների վերաբերյալ: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանն իրավունքի դատարան է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցը վերաբերել է հատկապես տնտեսությանն առնչվող դատական գործերի ժամկետների ձգձգմանը: Նա հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ է տեսնում թեկնածուն այդ գործերի դատաքննությունը ժամանակին ավարտելու ուղղությամբ:
Ի պատասխան նշվել է, որ այդ հարցում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվել է, թե թեկնածուն ինչու է որոշել առավել բարձր պաշտոնի տեղափոխվել:
«Ես հաղթահարել եմ առաջին ատյանի դատավորի համար անհրաժեշտ շեմը»,- պատասխանել է Գուրգեն Մալխասյանը:
Մտքերի փոխանակությանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների նախորդ օրը հնչեցրած հարցադրումներին եւ դիտարկումներին: Նա անընդունելի է համարել որեւէ դատավորի՝ որեւէ թեկնածուին թիրախավորելը:
«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի ազդեցություններից»,- ասել է Հայկ Կոնջորյանը: Նա նաեւ ուղերձ է հղել դատավորներին, դատական համակարգի ներկայացուցիչներին՝ փաստելով չենթարկվել ճնշումներին ու սպառնալիքներին:
Բանախոսն անդրադարձել է նաեւ չընտրված թեկնածուներին եւ փաստել, որ նրանք գնահատված են համակարգի կողմից: «Մենք ունեցել ենք թեկնածուներ, որոնք ստացել են զրո ձայն, բայց հաջորդ ընտրությանն ընտրվել են: Ապագայում էլ ունենալու ենք, որովհետեւ սա մեզ համար խաղ չէ, սա մեզ համար դատական իշխանության բարելավման գործընթաց է եւ ես վստահ եմ, որ այն թեկնածուները, որենք եկել են այստեղ՝ բոլորն էլ բավականաչափ պատրաստված են, բոլորն էլ արժանավոր են ու գնահատված: Մենք հավատում ենք, որ մենք թե՛ այս քննարկմամբ, թե՛ մեր ընտրությամբ ավելի ենք ամրապնդում ՀՀ-ում իրավունքի գերակայությունը, դատական համակարգի կայունությունը եւ իրավակարգը»,- փաստել է խմբակցության ղեկավարը:
Թեկնածուներն իրենց եզրափակիչ ելույթներում շնորհակալություն են հայտնել օրենսդիր իշխանությանը նպատակային եւ շահագրգիռ քննարկումների համար:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...