Դիտորդները շարունակում են մտահոգիչ համարել ՔԿՀ-ներում իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

Դիտորդները շարունակում են մտահոգիչ համարել ՔԿՀ-ներում իրավիճակը

14:41 20.03.2018

«Մեր պլանային հերթական այցի ժամանակ հայտնաբերեցինք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կոպտորեն խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը: Մեկ տարի շարունակ պետությունն ինքը ոտնահարում է այդ իրավունքը և, փաստորեն, գոյություն ունի «Հանրակրթության մասին» օրենք, որտեղ գրված է, որ Հայաստանում կրթությունը պարտադիր անվճար է 12 տարի շարունակ»,- այս մասին նշել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը՝ դիտորդական խումբն այսօր ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները: Իրավապաշտպանը նշել է, որ ՔԿՀ-ում կան կալանքի դատապարտված 6-7 անչափահաս անձինք, ովքեր մեկ տարի շարունակ զրկված են այդ իրավունքից: Նրա խոսքերով՝ իրենց պատկան մարմիններից տեղեկացրել են, որ խնդիրը լուծման փուլում է, բայց Հովհաննիսյանը նկատում է, որ եթե սպասեն, թե երբ հարցը կլուծվի, կարող է ձգձգվել ևս 1 տարի և ցանկացած կալանքի ենթարկված անձ, որ զրկված է այդ իրավունքից, կարող է դիմել ՄԻԵԴ և Հայաստանի դեմ վճիռ ունենալ: Այդ խնդրով անհանգստացած են և կարծում են, որ անհապաղ պետք է անձը լուծի, հատկապես, եթե հաշվի առնվի այն դրույթը, որ ՔԿՀ-ները մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու համար են և ոչ թե փակելու ու տարբեր շփումներից զրկելու: 

«Հիմա ո՞նց ենք պատկերացնում անչափահասներին վատ ճանապարհից հետ կանգնեցնելու գործընթացը, երբ նրանց անգամ կրթությունից ենք զրկում: Փաստորեն՝ ՔԿՀ-ն հանդիսանում է փակ տարածք, որտեղ նրանք զրկված են տարբեր իրավունքներից»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը: 

Դիտորդական խմբին նշված խնդրի մասին տեղեկացրել են, թե պատճառն այն է, որ նախորդ պայմանագիրը խզվել է անչափահասների կրթությամբ զբաղվող կառույցի հետ, իսկ նոր պայմանագիր կնքելու համար աշխատանքներ են տարվում:   

«Այնպես չէ, որ դատապարտյալների զբաղվածությունը ապահովելու համար որևէ բան չի արվում, 2016-2017 թվականերին բավականին աշխատանքներ են տարվել նույն Աբովյան ՔԿՀ-ում: Օրինակ՝ արհեստագործական ուսումնական մասնագիտական համակարգչային շահագործման դասեր են տարվել և 10 կին դատապարտյալներ ստացել են սերտիֆիկատներ, վարսահարդարման դասեր են եղել, 11 կին է ստացել սերտիֆիկատ, սա էլ համարենք ուսուցում և հետագայում վերաինտեգրման հարցով կատարված աշխատանք»,- ի պատասխան քննադատությունների՝ պատասխանեց ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Անուշ Ջենտերեջյանը:  

Որպես խնդիր՝ մատնանշվեց նաև ՔԿՀ-ներում քիչ թվով հոգեբանների առկայությունը: Իսկ դիտորդական խմբի անդամներից էլ Ռոբերտ Ռևազյանը պատմեց, որ եղել են դեպքեր, երբ իրենք տեղեկություններ են ստացել ՔԿՀ-ում անձին ծեծելու վերաբերյալ, բայց երբ գնացել են և ցանկացել մուտք գործել հիմնարկ, թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, թե քնի ժամին չեն կարող մտնել ՔԿՀ: 

Հաշվի առնելով այս ամենը՝ դիտորդական խումբն արձանագրում է, որ Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2017 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Ընդհանուր առմամբ՝ ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 102 ահազանգ, և իրականացվել է ոչ պլանային 68 այցելություն։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP