14:21 26.10.2023
Լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետերից կազմված հանձնաժողովն այլ հարթակով: Պատկերացում չունեմ նաեւ` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ լիագումար նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Խմբակցության ղեկավարը նշել է, որ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել: «Ավելին` առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել: Վտանգ է առաջանում երկու միջպետական կարեւորագույն ճանապարհների կորստի.Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկի նկատմամբ»,- նշել է Հայկ Մամիջանյանը:
Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` բրյուսելյան եռակողմ հանդիպմանը չմասնակցելու մասին` խմբակցության ղեկավարը նշել է, որ չգիտի, թե որն է պատճառը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին հրապարակված հարցազրույցին: Հայկ Մամիջանյանը նշել է, որ նոր գործընկերների փնտրտուքը վտանգ է պարունակում եւ խոսել հայ-ռուսական հարաբերություններից` մասամբ արտահայտելով իր դժգոհությունը:
«Որպես ՀՀ քաղաքացի` միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի եւ միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից»,- նշել է Հայկ Մամիջանյանը:
Ի թիվս այլ հարցերի` Հայկ Մամիջանյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հայությանը փախստականի կարգավիճակ տրամադրելու հնարավորությանն ու հավանականությանը, Հռոմի ստատուտին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին ու զինտեխնիկայի վաճառքին:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...