16:22 27.10.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։
Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության: Շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում, վարձակալության պայմանագիրը Երևանի քաղաքապետի կողմից ենթակա է միակողմանի վաղաժամկետ լուծման: Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում վերականգնել մայթը:
Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առկա են բազմաթիվ տարածքներ, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (մայթ, փողոց) կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինարարական հրապարակներում: Այդ տարածքների վերաբերյալ Երևանի քաղաքապետի և կառուցապատողների միջև վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, մի շարք դեպքերում շինհրապարակների տարածքներում տևական ժամանակ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ մայթերի և փողոցների՝ շինհրապարակներում ներառումը լուրջ խոչընդոտներ է ստեղծել քաղաքացիների շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է՝
Արամի փողոցում՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում առկա շինհրապարակում, ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8 քմ մակերեսով հողամաս (մայթ) և 49.9 քմ մակերեսով հատված Արամի փողոցից, իսկ գույքի հանդիպակաց ուղղությամբ՝ 84.9 քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքը գտնվում է փորված վիճակում:
Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկի հարակից շինարարական հրապարակում ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝ ընդհանուր 139,8 քմ մակերեսներով:
Արամի և Տերյան փողոցիների հատման խաչմերուկին հարակից շինարարական հրապարակի տարածքում ներառվել է ընդհանուր օգտագործման փողոց՝ 23,3 քմ մակերեսով:
«Մոսկվա» կինոթատրոնի հանդիպակաց հատվածում առկա շինհրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 212 քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 45,9 քմ մակերեսով, իսկ շինհրապարակի անցումը տեղադրված է ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 98,8 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից շինարարական հրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 502,4 քմ մակերեսով:
Դատախազության կողմից կատարված հարցումներով՝ վերոնշյալ տարածքների՝ ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացնելու և կառուցապատողների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, համայնքային հողերի զավթման փաստերով կառուցապատողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև օրենքի խախտմամբ փորված փոսորակներ (փոսեր), որոնց վերաբերյալ առկա չեն անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր:
Երևան քաղաքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, կառուցապատողների կողմից ինքնակամ զավթված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու և նախկին տեսքի բերելու, հողամասերն ինքնակամ զավթած կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին:
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...
18:20 10.05.2025
Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրԻրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...
18:10 10.05.2025
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...