Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա մեկ զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա մեկ զոհ

11:57 28.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը, Երևանի բնակիչ 47-ամյա Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Բագրատյանը, Նարեկ Էլոյանը և կրտսեր պարեկներ Գոռ Ղազարյանն ու Տարոն Անտոնյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել:Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «ԱրմԿոնստրակտ» ընկերության աշխատակիցները, մինչև ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները վիրավորներց մեկին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ  Գոռ Թադևոսյանը, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Մինչ քննչական խումբը տեղում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ վիրավոր Քրիստինե Պ.-ն գիտակցության չգալով մահացել է:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Toyota-ի վարորդ Ա. Դավթյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP