19:18 31.08.2018
Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների՝ Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել:
Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ։ Նախնական տվյալներով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, Վաղաշենի համայնքապետարանում 2014թ. փետրվարի 1-ից որպես վարորդ է ձևակերպել մի քաղաքացու, որը 2015թ. հունվարից աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ 2015-2018թթ. համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևավճար փոխանցված, ընդհանուր՝ 6.338.237 դրամը Սուվարյանը յուրացրել է:
Պարզվել է նաև, որ Սուվարյանը 2016-1017թթ. ընթացքում շուրջ 4 ամիս բացակայել է ՀՀ-ից, բայց այդ ընթացքում ստացել է մոտ 1.300.000 դրամ աշխատավարձ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ համայնքապետարանի 2014թ-ից խափանված «ԳԱԶ 31-105» ավտոմեքենայի համար 2014-2016թթ. ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2.600.000 դրամի վառելիք, իսկ ավտոպահեստամասերի համար հատկացվել է շուրջ 1.150.000 դրամ գումար, որը ևս Սուվարյանը յուրացրել է:
Ընդհանուր առմամբ Արթուր Սուվարյանը պետությանը պատճառել է խոշոր չափերի հասնող՝ շուրջ 11.388.000 դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...