Ինչպես հաշտ ապրել սեփական տարիքի հետ և վայելել կյանքը․ հոգեբանի խորհուրդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Ինչպես հաշտ ապրել սեփական տարիքի հետ և վայելել կյանքը․ հոգեբանի խորհուրդը

09:18 11.11.2023

Դուք կարող եք 21 օրում սովորել վայելել կյանքը և ընդունել ձեր տարիքը, անկախ նրանից, թե քանի տարեկան եք, վստահեցրել է հոգեբան Ինգա Կուտերգինան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է դա անելու ուղիներ։

Որպեսզի սկսեք վայելել ամեն պահը, Կուտերգինան խորհուրդ է տվել առաջին հերթին թուլացնել նյարդային լարվածությունը և անել ձեր սիրած գործերը կամ գնալ ճամփորդության. դա պետք է տևի առաջին յոթ օրը: Հաջորդ շաբաթվա ընթացքում նա խորհուրդ է տվել փորձել հասկանալ, թե ինչպես դառնալ ավելի ինքնավստահ, ինչպես նաև ազատվել մանիպուլյատորներից, որոնց վրա վատնում եք կենսունակությունն ու էներգիան։

Վերջին յոթ օրը, ըստ հոգեբանի, պետք է հատկացնեք ձեր նպատակներն ու ցանկությունները սահմանելուն, ինչպես նաև դրանք կյանքի կոչելու մոտիվացիա գտնելուն։

Նա հավելել է, որ երեք շաբաթվա ընթացքում դուք պետք է փորձեք գտնել՝ «ի՞նչն է ինձ հաճույք պատճառում» հարցի պատասխանը: Միաժամանակ Կուտերգինան վստահեցրել է, որ տարիքն ընդհանրապես նշանակություն չունի։

«Սոկրատեսը 70 տարեկանում սովորեց նվագել երաժշտական ​​գործիքներ և կատարելապես տիրապետեց այս արվեստին: Գյոթեն ավարտեց Ֆաուստը 81 տարեկանում: Իսահակ Նյուտոնը նույնիսկ 85 տարեկանում զբաղված էր անխոնջ գործունեությամբ։ Լև Տոլստոյը աշխատել է մինչև 82 տարեկան, Վիկտոր Հյուգոն՝ մինչև 83 տարեկան։ Հետևաբար, չպետք է ասեք՝ ինձ համար շատ ուշ է: Միայն մենք ենք որոշում, թե ինչպես ենք ապրելու մեր կյանքը»,-ասել է մասնագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP