22:18 02.11.2023
Պատճառը, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ, ամենից հաճախ պատասխանատվության վախն է։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է հոգեբան Ալեքսանդր Կոնոնովը։
«Որոշ թվով տղամարդիկ նախընտրում են քաղաքացիական ամուսնությամբ ապրել կանանց հետ՝ առանց պաշտոնապես գրանցելու հարաբերությունները։ Այս դեպքում նրանք իրենց ազատ են զգում, քանի որ ցանկացած պահի կարող են խզել հարաբերությունները»,- պարզաբանել է հոգեբանը։
Իրենց հերթին, կանայք ավելի լուրջ են վերաբերվում քաղաքացիական ամուսնությանը. նրանց համար համատեղ ապրելակերպը հաճախ դառնում է ամբողջական ընկղմում ընտանեկան կյանքում: Նրանք իրենց ազատ չեն համարում, իրենց ընկալում են որպես ամուսնացած։
Մասնագետի խոսքով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կինը քաղաքացիական ամուսնության մեջ տնային հարմարավետություն է ստեղծում, տղամարդը հանգստանում է։
Կոնոնովը նաև նշել է, որ եթե տղամարդը ծանոթությունից հետո մեկ տարվա ընթացքում ամուսնություն չխնդրի, ապա դժվար թե կինը նման առաջարկ ստանա։ Միաժամանակ նա կանանց կոչ է արել առաջին քայլն անել, եթե սիրում են իրենց զուգընկերոջը և ընտանեկան կյանքում նրա հետ հարմարավետ են զգում։ Հոգեբանը կանանց խորհուրդ է տվել չվախենալ նախաձեռնող լինել և տղամարդուն մղել դեպի ամուսնություն։ Մասնագետը հավելել է, որ ամուսնության թեման կարող եք բարձրացնել ակնարկների օգնությամբ, սակայն խորհուրդ է տվել ուղիղ խոսել դրա մասին։
«Կհեռանա այն մարդը, ում հետ քեզ պարզապես հարմար է, իսկ նա, ով սիրում և գնահատում է քեզ, ամուսնության առաջարկություն կանի», – եզրափակել է Կոնոնովը:
16:48 10.05.2025
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...
16:36 10.05.2025
Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆՄայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...
16:30 10.05.2025
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...