Երևանում ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Երևանում ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը

23:52 02.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:21 11.05.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

10:00 11.05.2025

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP