2024 թ. ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ. Ֆինանսների նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

2024 թ. ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ. Ֆինանսների նախարար

16:25 03.11.2023

2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը:

Ըստ նախարարի՝ դրամաշնորհը տրամադրվում է երեք հիմնական ուղղություններով ծախսեր իրականացնելու նպատակով:

«Եթե խոսենք վարկային միջոցների ու ծրագրերի մասին, ապա 2024 թվականի վարկերը կազմում են 21 միլիարդ դրամ, որից 153 միլիոնն ընթացիկ ծախսերի համար են նախատեսված, 26 միլիոնը՝ կապիտալ ծախսերի: Հիմնական մասն իրականացվում է ՏԿԵՆ միջոցով, սրանք ոռոգման համակարգի առողջացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, ճանապարհային ցանցի բարելավվմանն ու այլ ուղղությունների միտված ծրագրեր են: ՊԵԿ կողմից իրականացվող ծրագիր եւս ունենք, այն վերաբերում է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր վարկային ծրագրին», վարկն ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիարդ 290 միլիոն դրամ: Բոլոր վարկային ծրագրերն ունեն նախապատրաստական փուլ, որոնք իրականացվում են որոշակի գրանտային ծրագրերով եւ ունեն որոշակի գրանտային համաֆինանսավորման էլեմենտներ: Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում է 9 միլիարդ 780 միլիոն դրամ»,- հայտնել է Ֆինանսների նախարարը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը նախարարից հետաքրքրվել է՝ ո՞ր փուլում է գտնվում Երեւան քաղաքի կոշտ թափոնների մասին ծրագրի կատարումը:

«Այդ համաձայնագիրը վաղուց է կնքվել, ինչո՞ւ են իրագործման հետ կապված խնդիրներ առաջանում»,- հարցրել է խորհրդարանականը:

Հարցին ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին ու իրագործման հետ կապված ի սկզբանե խնդիրներ են եղել:

«Սա շատ ցավոտ ծրագիր է: Համաձայնագիրը կնքվել է վաղուց, բայց ունի 0 կատարողական: Այժմ տեղի է ունեցել ծրագրի բաղադրիչների թարմացում: Պատասխանատուներից երաշխիքներ ենք ստացել, որ այն կիրականացվի 2024 թվականին: Առաջիկա օրերին այդ հարցով նամակով կդիմենք ՎԶԵԲ-ին»,- նշել է նախարարը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանն էլ հետաքրքրվել է՝ պետական բյուջեով ի՞նչ միջոցներ են հատկացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար:

«Կան հարցեր, որոնք բյուջեում արտացոլելն այդքան էլ ճիշտ չէ, եթե պատշաճ պատրաստվածության մակարդակի չենք հասել: Երբ «Խաղաղության խաչմերուկի» մասով կոնկրետ համաձայնություններ լինեն, այն կարտացոլվի մեր բյուջեում»,- հարցին ի պատասխան ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:21 11.05.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

10:00 11.05.2025

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

BACK_TO_TOP