ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին․ Պարույր Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին․ Պարույր Հովհաննիսյան

16:32 03.11.2023

Այսօր մինչ ԱԺ-ում բյուջետային ծախսերին անդրադառնալը ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է ԵՄ հետ գործընկերության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջխաղացումները, դրանք են՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ԼՂ դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրումը, ԵՄ-ի եւ ԵՄ կառույցների հետ ոլորտային համագործակցությունն ու դրա խորացումը, իրավական փաստաթղթերով ստեղծված հանձնառությունների ամբողջական իրականացումը:

«2024 թվականի ընթացքում նախատեսվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված կանոնադրական մարմինների նիստեր: Դա ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրակական մարմնի նիստն է: Այն կանցկացվի Բրյուսելում, հունվար կամ փետրվար ամսիներին, դրան կհաջորդի գործընկերության կոմիտեի նիստը, որը կանցկացվի Երեւանում՝ տարվա առաջին կիսամյակում: 2024 թվականին տեղի կունենան նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ բյուրոյի նիստեր:

Արեւելյան գործընկերության շրջանակում էլ նախատեսվում են մի շարք միջոցառումներ ավագ պաշտոնյաների, համապատասխան պլատֆորմների եւ նախարարական հանձնաժողվի նիստեր, չի բացառվում նաեւ գագաթնաժողովի անցկացումե,- հայտնել է նախարարի տեղակալն ու անդրադարձել նաեւ քաղաքական եւ անվտանգության ոլորտին՝ նշելով, որ այդ առումով առաջընթաց է արձանագրվելգ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության իմունիտետների եւ արտոնությունների հարցով պայմանագիր կստորագրվի: Այս համատեքստում փոխնախարարը նշել է, որ ՀՀ բարեփոխումների ենթատեքստում ԵՄ-ն շարունակում է մնալ մեր երկրի հիմնական գործընկերը:

ԵՄ հետ համագործակցության համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգեր, որոնց նաեւ պետք է նախորդեն համապատասխան ֆինանսական աջակցության ծրագրեր: Հարցին ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վարչապետը ԵԽ նիստում ունեցած իր ելույթում մասամբ պատասխանել է հարցին:

«ՀՀ մոտեցումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին: Քաղաքական առումով համագործակցությունը խորացել է: ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում են: Կառույցի ու անդամ երկրների կողմից կան դրական արձագանքներ: Աննախադեպ է նաեւ բարձրաստիճան այցերի քանակը, այլ այցելություններ եւս նախատեսվում են: Քաղաքական առումով մեր համագործակցությունը զգալի տեմպերով ավելանում է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

10:00 11.05.2025

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

BACK_TO_TOP