Հոգեբանը խորհուրդներ է տվել հայելու մեջ նայելիս սեփական արտացոլանքը սիրելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Հոգեբանը խորհուրդներ է տվել հայելու մեջ նայելիս սեփական արտացոլանքը սիրելու վերաբերյալ

11:18 05.11.2023

Հոգեբան Յուլիա Մուրաշովան ասել է, որ մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից, բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր միշտ չեն ընդունել իրենք իրենց, և նրանք, ում մոտ այս խնդիրն առաջացել է կյանքի ընթացքում։

Նախ հոգեբանը խորհուրդ է տվել հասկանալ, թե ինչով է պայմանավորված հայելու մեջ սեփական արտացոլանքը չսիրելու պատճառը։

«Թղթի վրա գրիր այն դեպքը, երբ ինչ-որ մեկը քեզ ասել է, որ դու տգեղ ես: Հետո վերլուծիր, թե արդյոք այժմ քեզ համար այդքան կարևոր են այդ մարդու խոսքերը, ով ժամանակին ասել է, որ դու տգեղ ես կամ մեծ քիթ ունես։ Հիշեք հայտնի մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ դուք»,- խորհուրդ է տվել Մուրաշովան։

Օրինակ՝ Բարբարա Սթրեյզանդը մեծ քիթ ունի, իսկ Մադոննան շատ ցածրահասակ է։ Սակայն դա նրանց չխանգարեց դառնալ հաջողակ ու երջանիկ։

Հետո իր արտաքինից դժգոհ մարդը պետք է հասկանա՝ արդյո՞ք պետք է ինչ-որ բան փոխի իր մեջ, շարունակել է հոգեբանը։ Դա անելու համար նա խորհուրդ է տվել թղթի թերթիկը բաժանել երկու սյունակի՝ դրանցից մեկում գրելով  ցանկությունները, իսկ մյուսում՝ ինչ գնով կարելի է հասնել դրանց կատարմանը:

Մուրաշովայի խոսքերով՝ որոշ մարդիկ կնայեն ցուցակին և կհասկանան, որ իրենց ոչինչ պետք չէ փոխել։ Մյուսները կկարողանան հասկանալ, որ փոքր փոփոխությունները չարժեն այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն:

«Մտածեք այն մասին, թե ինչ կփոխվի ձեր կյանքում, եթե որոշեք ինքներդ ձեզ փոխել»,-խորհուրդ է նա։

Մասնագետը եզրափակել է խոսքը նրանով, որ ամեն մեկը պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ կարևորելով անհատականությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր

20:30 10.05.2025

Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր

Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ Պուտին

20:25 10.05.2025

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ Պուտին

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...

Հրդեհ Լուսագյուղ գյուղում

20:20 10.05.2025

Հրդեհ Լուսագյուղ գյուղում

Մայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

20:15 10.05.2025

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

20:05 10.05.2025

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...

SHANTNEWS

20:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP