Արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների կիրառման շնորհիվ կընդգծվի մայրաքաղաքի ճարտարապետական գեղեցկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների կիրառման շնորհիվ կընդգծվի մայրաքաղաքի ճարտարապետական գեղեցկությունը

21:08 03.11.2023

Երևանի գեղեցկությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շենքերի նշանակությունն ու տեսքն ավելի ակնառու դարձնելու նպատակով 2024 թ.-ի հունվարի 1-ից իրագործվելու է նախագիծ՝ «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները» խորագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Մեկ տարուց ավելի մենք Երևանի ավագանու որոշմամբ՝ նախագծի մակարդակով պատրաստեցինք չափորոշիչները, որոնք ընդունվեցին ավագանու կողմից 2023 թվականի ապրիլին: Այն տեքստով դյուրին չէ ու հեշտ չի հասկացվում, ուստի, հետևելով այլ քաղաքների օրինակին և միջազգային փորձին, մենք մշակեցինք վիզուալ ուղեցույց, որը տեղադրված է մեր կայքում: Այն հնարավորություն է տալիս պատկերավոր տեսնել, թե ինչ տիպի արտաքին գովազդ է կարելի տեղադրել, և ինչ տիպի՝ ոչ:  Չի նշանակում, որ ուղեցույցին կարելի է ծանոթանալ, միանգամից հանել արգելված գովազդն ու տեղադրել թույլատրելին: Ուղեցույցը նրա համար է, որ թղթաբանությունը քչանա, որպեսզի տնտեսվարողները քաղաքապետարան դիմելիս թույլտվություն ստանալուց առաջ մոտավոր պատկերացում ունենան, թե որ դիմումը կբավարարվի, որը՝ ոչ»,-նշել է Սուրեն Գրիգորյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ իրենց նպատակը Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը ներկայացնելն է:

«Ամենայն հավանականությամբ ռեֆորմի կյանքի կոչման արդյունքում եկամտային մասով, տուրքերի առումով Երևան քաղաքը ոչ թե ունենալու է  ավելացում, այլ ունենալու է նվազեցում: Միգուցե այս ոլորտի ոչ այնքան համապարփակ կարգավորման պայմաններում  որոշակի ստվերի երևույթ էլ կա. կան տեղադրված գովազդային նյութեր, որոնց համար տուրք չի վճարվում, դրա հաշվին այդ նվազեցումը գուցե այնքան էլ մեծ չլինի, սակայն ռեֆորմը քաղաքի տեսքի մասին է: Եթե որևէ տնտեսական գնահատականի մասին խոսենք, ես համոզված եմ՝ եթե մեր քաղաքը  իր ողջ գեղեցկությամբ, որի պոտենցիալն ունի, երկարաժամկետ ներկայանա թե՛ երևանցիներին, թե՛ զբոսաշրջիկներին,  մենք երկարաժամկետում կարող ենք նաև ավելացումներ ունենալ»,-ասել է փոխքաղաքապետ Գրիգորյանը:

Մանրամաները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

17:09 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։ Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղական ժամանակով 15:35-ին (Մոսկվայի ժամանակով 13:05-ին) Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին։ Ռազմական բանակցություններից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը կդադարեցնեն բոլոր կրակոցներն […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչի հաղթողին

17:00 10.05.2025

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչի հաղթողին

Opta-ի մասնագետները կիսաեզրափակիչ փուլից հետո գործարկել են սուպերհամակարգիչը, որը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու հավանականությունները, հաղորդում է armsport.am-ը: Վերջին խաղում միմյանց դեմ կխաղան երկու անգլիական ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ «կարմիր սատանաների» հաղթելու հավանականությունը կազմում է 50.7%, իսկ «խթաններինը»՝ 49.3%։ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին՝ Բիլբաոյի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում։ Մրցաշարի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

16:56 10.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:52 10.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 10-ին, աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քար կոտրելու հաստոցի […] ...

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

16:48 10.05.2025

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

BACK_TO_TOP