Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում․ Միրզոյան

22:27 03.11.2023

Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Այս մասին Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Արժևորում, գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում՝ միտված նպաստելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը։

Առիթն օգտագործելով՝ գործընկերոջս ներկայացրել եմ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների՝ Հայաստանի ծավալուն օրակարգի իրականացմանն ուղղված քայլերը:

Ընդգծել ենք այդ բարեփոխումներին ԵՄ և իր անդամ պետությունների կողմից շարունակական աջակցության կարևորությունը: Իհարկե, հանդիպման օրակարգում անդրադարձել ենք նաև Հայաստան-ԵՄ գործընկերության այլ հարցերի, մասնավորապես Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը և ԵՄ աջակցությամբ տնտեսական, այդ թվում՝ տարածաշրջանային բնույթի ծրագրերին ՀՀ կայուն ներգրավվածության նշանակությանը: Գործընկերոջս եմ ներկայացրել հայկական կողմի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում։

Անդրադարձել ենք իհարկե նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկու երկրների և մեր ներկայացուցիչների համագործակցությանը»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP