ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել․ Միրզոյանը՝ Բերբոքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել․ Միրզոյանը՝ Բերբոքին

22:45 03.11.2023

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Խնդիրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք:

Ցանկանում եմ մեջբերել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ Ձեր արձագանքից. «Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվեց»: Այո, ցավոք, դա այդպես էր: Այս գործելաոճի մերժման ուղղությամբ անկեղծ և գործուն ջանքերն են, որ կարող են իսկապես նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այդ բոլոր բարդություններին և մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության: Մենք դա հնարավոր ենք համարում, և մեր մոտեցումները մեծ հաշվով արտահայտնված են նաև Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ: Դրանք շատ պարզ սկզբունքներ են. երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և արձանագրության վրա, երկրորդ՝ երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթաց՝ հիմնված խորհրդային շրջանի պաշտոնական ամենաթարմ քարտեզների վրա, և նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա: Հատկապես վերջին կետի մասով ուզում եմ ասել, որ սա այն է, ինչ մենք Հայաստանում անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»: Մենք վստահ ենք, որ մեր երկիրը, մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը, և սա տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ողջ աշխարհին, և մի յուրահատոկ խաղաղության գրավական կդառնա»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP