19:26 20.03.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության անունից հերթական անգամ 2018 թվականի մարտի 20-ին հանուն բռնապետության հրապարակվեց դատավճիռ, որով ազատազրկման դատապարտվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը։
Այս դատավարությունը և դատավճիռը ահազանգ և վկայություն են, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ավտորիտարիզմը (վերահսկվող ժողովրդավարությունը) անցում է կատարում դեպի տոտալիտարիզմի (աղքատ և ծեր ժողովրդով ամբողջատիրության): Այս և նման այլ որոշումները, որոնք հրապարակվել են քառորդդարյա նորանկախ Հայաստանի Հանրապետության անունից, որոշումներ են ընդդեմ հայ ազգի, ներկայիս հայոց պետականության, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի արդար ցասումը մշտապես ճնշվել է բռնակալության կողմից, ինչի հետևանքով ունեցել ենք և՛ զոհեր, և՛ վիրավորներ, և՛ քաղաքական հալածյալներ: Արցախյան վերազարթոնքը և Հայաստանի անկախացումը մեր առջև չբացեցին ազգային ինքնության և անկախ պետականության ընձեռած հորիզոնները: Դեռ իննսունականներից ներդրված բռնակալական քաղաքական համակարգը ձախողեց նորանկախ հայոց պետականությունը: Հայոց ձախողված պետականությունը մեծ քայքայումներ մտցրեց մեր կյանքի բոլոր բնագավառներում, հոգեկան անկումն ու հուսալքությունը հայրենիքից վանեցին միլիոնավոր մարդկանց՝ և՛ հայրենիքում ապրողներին, և՛ հայրենիքից դուրս:
Չնայած համատարած հուսահատությանն ու կրավորականությանը` 2016 թվականը դարձավ ազգային, քաղաքացիական և հասարակական ակտիվության տարի: Հայ ազգը ցուցադրեց կամք իր կյանքի ընթացքը տնօրինելու հարցում՝ կանխեց պատերազմը և հավանություն տվեց Սասնա Ծռերի ապստամբությանը:
Քաղաքական հայացքների համար քաղաքացիներին ազատազրկելը, քաղաքական բանտարկյալների թիվն ավելացնելը, այլախոհությունը չհանդուրժելը և ազատությունների բռնաճնշումները վկայությունն են, որ Հայաստանում շուրջ քառորդ դար գործող ապօրինի իշխանությունը հետագայում ևս շարունակելու է իր մարդատյաց և կեղեքող գործունեությունը, եթե տեղի չունենա համազգային դիմադրություն և համազգային ընդվզում ընդդեմ բռնակալության:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ստեղծել ընդվզման օջախներ Հայաստանում և Հայաստանից դուրս հայաշատ բոլոր քաղաքներում մեկ գաղափարի և մեկ օրակարգի շուրջ՝ տապալել բռնակալությունը և հայ ազգի բոլոր հատվածներին վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց պետականության քաղաքական ինստիտուտներում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ «քաղաքական հաշվեհարդար» էր որակել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը:
SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մարտի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի՝ արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:
Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման դատավճիռը մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանինն էր: Նա միակն էր, ով դատարանում ոտքի էր կանգնում, երբ դատավորը ներս էր մտնում: Նա է դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել: Հովհաննես Պետրոսյանը ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...