Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

09:59 13.11.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները:
2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Աբովյան համայնքում:
«Առաջին ծրագրով ավելի քան 140 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման նպատակով: Աստիճանները հիմնովին քանդվել են և վերակառուցվում են նոր, հարմարավետ, ժամանակակից պայմաններով: 130մ երկարությամբ և 10 մետր լայնությամբ սանդուղքի մեջտեղի հատվածը լինելու է կանաչապատ տարածք, կառուցվում է նորմատիվներին համապատասխան թեքահարթակ՝ սահմանափակ կարողություններով և հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով:
Սանդուղքը կառուցվում է կառավարության 35% և համայնքային 65% ֆինանսավորմամբ:
Աշխատանքների ավարտը նախատեսված է նոյեմբերի վերջին:
Ընդգծենք, որ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող սանդուղքը խորհրդային տարիներին էր կառուցվել, սակայն ոչ լիարժեք, ու անկախացումից հետո այն առաջին անգամ հիմնովին նորոգվում է կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ:
Կառավարության 2023 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աբովյան համայնքի Արամուս, Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Գեղաշեն, Կամարիս, Կաթնաղբյուր, Մայակովսկի, Պտղնի, ՎերինՊտղնի բնակավայրերում կատարվել են ճանապարհաշինական ծավալուն աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, բարեկարգվել, հիմնանորոգվել և ասֆալտապատվել է շուրջ 10 կմ երկարության ներհամայնքային ճանապարհահատված: Ծրագրի արժեքը 841 263 756 դրամ է, որից 292 289 981 դրամը (35%) կառավարության բյուջեի ներդրման չափն է, իսկ 545 973 775 դրամը (65%)՝ համայնքի ներդրումը:
Առինջ և Արամուս բնակավայրերում աշխատանքները դեռ շարունակվում են:
Աբովյան քաղաքի Հատիս փողոցի նոր թաղամասում, Առինջում, Արամուսում, Մայակովսկիում և Պտղնիում էլ կառուցվել են լուսավորության համակարգեր:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 5900 գծամետր լուսավորության համակարգ:
Ծրագրի արժեքը 29 477 513 դրամ է, որից 13 240 636 դրամը (45%) կառավարության բյուջեից ֆինանսավորման չափն է, իսկ 16 236 877 դրամը (55%)՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն ավարտված են:
Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում էլ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 158 մլն. դրամ արժեքով, կառավարության 70% (110 600 000 դրամ) և համայնքի 30% (47 400 000 դրամ) համաֆինանսավորմամբ հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել:
Մանկապարտեզի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է տարեվերջին»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP