14:01 21.03.2018
Երկրի կառավարման համակարգի փոփոխությունը նոր հնարավորություն է, նոր միջոց երկրի կառավարումը առավել արդյունավետ դարձնելու և զարգացման թռիչքային տեմպ ապահովելու համար: Երկրի ներքաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների արդյունքում մենք հնարավորություն ենք ունենալու զարգացման այլ տեմպեր ապահովելու համար», -մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական, Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Ըստ նրա՝ հեռահաղորդակցության միջոցների արտադրության և կազմակերպման, տեղական գյուղատնտեսության բոլոր ոլորտների զարգացման, արտաքին քաղաքականության ճիշտ ներկայացման դեպքում, եթե ներդրվեն բոլորի ջանքերը՝ 2-3 տարի հետո առավել դինամիկ զարգացող երկիր կունենանք:
Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ Հայաստանի տնտեսական ցատկին զգալիորեն կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» ռազմավարական մայրուղու կառուցման ավարտը, քանի որ դա զգալի չափով թույլ կտա լուծել մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ կնպաստի հանրապետության տնտեսական ապաշրջափակմանը:
Մկրտիչ Մինասյանը նաև ընդգծել է, որ հնարավոր չէ տնտեսությունն ու երկիրը զարգացնել՝ առանց կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարի:
«Ես կարծում եմ, որ քաղաքական ղեկավարությունը ևս գիտի սա և թռիչք ու զարգացում ապահովելու համար պետք է անպայման ուժեղացվի ինչպես ստվերի դեմ պայքարը, այնպես էլ ամեն տեսակ՝ տնտեսության զարգացման հեռանկարը ոչնչացնող ցանկացած երևույթի դեմ պայքարը», -նշել է Մկրտիչ Մինասյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...