17:26 21.03.2018
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 %-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Նշենք, որ 2017-ի հունվար-փետրվարի ցուցանիշն էլ 2016-ի նկատմամբ աճել էր 6.2%-ով:
Ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում իրականացվել է 21 միլիարդ 643 միլիոն դրամի շինարարություն: Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա նուն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ այն աճել է 22.7%-ով: Այս ոլորտում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կատարվել է 17 միլիարդ 134 միլիոն դրամի աշխատանք:
Առևտրի շրջանառությունն այս ժամանակահատվածում ևս ավելացել է 17.4%-ով: Այն կազմել է շուրջ 395 միլիարդ 62 մլն դրամ: Իսկ 2017-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա հետ համեմատած, 9.6%-ով էր աճել՝ կազմելով մոտ 292 միլիարդ 199 միլիոն դրամ:
Միջին ամսական աշխատավարձն էլ 8.9%-ով է աճել, այսինքն՝ միջին հաշվով եղել է 197 հազար 850 դրամ: Այս ժամանակահատվածում բարձրացել են և պետական և ոչ պետական սեկտորի աշխատավարձերը՝ համապատասխանաբար 8.6%-ով և 4.7%-ով: Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 226 հազար 459 դրամ:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ է աճ գրանցվել: 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 %-ով ավելի է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ: 2017թ. երկու ամսվա համեմատ այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1%-ով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ:
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2018-ի հունվար-փետրվարին կազմել է շուրջ 1 միլիարդ 98 միլիոն դոլար: Եթե 2017-ի առաջին երկու ամիսների հետ համեմատենք, ապա կստացվի, որ այս ցուցանիշն աճել է 43.2 %-ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 41%-ով՝ կազմելով մոտ 387 մլն դոլար, իսկ ներմուծումը` 44.4 %-ով՝ հասնելով 712 մլն դոլարի:
Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 %-ով:
Ներկայացված ցուցանիշներից նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0.1 %-ով: Այն կազմել է 45 մլրդ 332.1 մլն դրամ: Նկատենք, որ նույնքան՝ 0.1 %-ով, 2017-ի առաջին երկու ամիսներին այս ցուցանիշը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր:
Եվ վերջում, դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...