Ծառուկյանն ուզում է սիրողական որսի տեղամասերը դարձնել բնության հատուկ պահպանվող տարածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

Ծառուկյանն ուզում է սիրողական որսի տեղամասերը դարձնել բնության հատուկ պահպանվող տարածքներ

17:20 09.10.2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել բնապահպանական թեմաներ լուսաբանող «Էկոմեդիա ցանցի» լրագրողների հետ:

Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, բարեփոխումների ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծվիկ Մինասյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի հիմքում պետք է դրվի սահմանադրական նորմը` սերունդների առաջ պատասխանատու լինելու սկզբունքը, ինչը հնարավորություն կտա բնական ռեսուրսներն այնպես բաշխել, որ դրանցից հնարավորություն ունենան օգտվել բոլոր սերունդները:

Ըստ նախարարի, պետք է հրաժարվել բնական ռեսուրսների այնպիսի օգտագործումից, ինչը կխոչընդոտի շրջակա միջավայրի վերականգնումը և բնական ընթացքով վերափոխումը: Նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով տեսչական նոր մարմնի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, շեշտել է, որ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառավարում և կատարյալ վերահսկողություն: Այդ նպատակով բնապահպանության նախարարությունը շահագրգռված է նպաստելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուժեղացմանը:

Ուժեղ, անկախ, կատարյալ տեսչական համակարգը կօգնի գերատեսչություններին կատարելագործել և ուժեղացնել քաղաքականության մշակումը և իրականացումը: Այդ նպատակով գերատեսչությունը նաև հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ`որոնցով կփոխվի տեսչական մարմնի աշխատակիցների կարգավիճակը, ինչի արդյունքում տեսուչները վերահսկողություն իրականացնելիս աշխատաժամանակի սահմանափակում չեն ունենա:

Լրագրողների խնդրանքով Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի հիմնական սկզբունքները: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրով մինչև 2050 թվականը նախատեսվում է մի քանի երկրներին/ ԱՄՆ, Ճապոնիա, ԳԴՀ, ՌԴ, Ֆրանսիա / Հայաստանի ունեցած պարտքի փոխարեն հանրապետությունում իրականացնել շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր և ներկայացրել է ոլորտները, որտեղ նախատեսվում է իրականացնել ծրագիրը:

Ընտրված են այն ոլորտները, որոնք գտնվում են այդ երկրների հետաքրքրությունների շրջանակում: Բնապահպանության նախարարն այդ ծրագիրը համարել է աննախադեպ այն առումով, որ նման ծրագրեր սովորաբար իրականացվել են այն երկրներում, որտեղ արդեն առկա է եղել արտաքին պարտքի վերադարձման խնդիր, իսկ Հայաստանը այդ խնդիրը չունի և հաջողության դեպքում այն օրինակելի կլինի այլ երկրների համար:

Հայաստանում որսի իրականացումը կանոնակարգելու խնդիրների քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Նախարարը նաև հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնություն է հանդես բերել և անձամբ դիմել է իրեն` սիրողական որսի համար նախատեսված «Սաֆարի ինտերնեյշնլ» ընկերության տիրապետման տակ գտնվող տեղամասերը վերածել բնության հատուկ պահպանվող տարածքների, որտեղ կարգելվի որսը:

Բնապահպանության նախարարը կարևորել է, որ մասնավոր կապիտալը ներգրավվում է բնապահպանական խնդիրների լուծման գործում, ինչը հասարակության մոտ բնապահպանական մշակույթի արմատավորման օրինակ է: Հանդիպմանը միացել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը: Լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վերջինիս և գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներին և ստացել սպառիչ պատասխաններ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP