11:52 03.09.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին:
«Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ, չէ՞, հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000 դոլարն այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ ավելացվել է մայր գումարին: Ճի՞շտ է:
Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել, որովհետև Ձեր գրառման հետ կապված, քննիչների ենթադրյալ հարցերից բացի, ինձ մոտ առաջացան հետևյալ հարցերը:
Հարց առաջին: Մի՞թե մենք ընդամենը 4210 զոհված ազատամարտիկ ունենք կամ ունեցել ենք այն պահին, երբ նման որոշում եք կայացրել, ովքե՞ր են այդ 4210-ը զոհված ազատամարտիկները, ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց այդ 4210-ին: Ի՞նչ է, մնացածն արժանի չէի՞ն:
Երկրորդ հարցս: Քննչական մարմնին ներկայացրե՞լ եք արդյոք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որի հիման վրա մայր գումարի տոկոսներից եկած տոկոսները իրավունք ունեիք վերածել 100-ական դոլարների, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ի՞նչ հիմնավորմամբ է հոգաբարձուների խորհուրդը կայացրել նման որոշում, արդյո՞ք միայն նրա համար, որ «Մարտիկ»-ների ցուցակում լինեն մեր զոհված ազատամարտիկների, այն էլ՝ ոչ բոլորի անունները: Հարց՝ որ ի՞նչ:
Երրորդ հարցս: Արդյո՞ք այդ որոշումը գործել է ամեն տարի, եթե այո, ապա ինչո՞ւ հոգաբարձուների այս որոշումը չի կատարվել, մասնավորապես, 2017 թ.-ին, երբ ավանդադրումից ստացված տոկոսը եղել է 44.623.324 ՀՀ դրամ, որն անում է 92196 դելար, ինչո՞ւ այս գումարին համապատասխան 921 զոհված ազատամարտիկի անուն չի ավելացել ցուցակում և ցուցակը նույն, նախորդ տարվա ցուցակն է:
Չորրորդ հարցս: Հիմնադրամի կայքում «Փնտրում» պատուհանի տակ գրված է արդեն 12 410 անուն, ազգանուն, նույնիսկ հայրանունները գրված չեն ու ոչ մի այլ տվյալ, թե ո՞վ, ե՞րբ է, Ձեր ասած, «Մարտիկ»-ի «պատվավոր կոչում»-ը «վաստակել»: Դուք ասում եք, որ նրանցից 4210-ը զոհված ազատամարտիկներ են, որտե՞ղ է դա երևում, նամանավանդ որոշ տղամարդկանց անունների վրա համակարգչի մկնիկի սեղմումից գալիս են տարբեր տարիքի երեխաների նկարներ՝ բարուրի մեջ փաթաթված երեխայից սկսած (օրինակ՝ N 628/):
Հինգերորդ հարցս: Ձեր հայտարարած 820.000 դոլարից եկած տոկոսների 421.000 դոլար գումարը ո՞ր տարվա տարեկան տոկոսն է, չէ՞ որ, ըստ տարիների, փաստորեն, գումարն ավելացել է, ուրեմն բանկի տոկոսները նույնպես ավելացել են, և ուրեմն ո՞ր տարվա տոկոսի հետ եք հարմարեցրել 421 000 թիվն ու բաժանելով 100-ի, ստացել զոհված ազատամարտիկների 4210 թիվը: Հիշեցնում եմ` Դուք 2016թ. մայիսի 12-ին ասել եք. «Մարտիկ» հիմնադրամը մինչև 2005 թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, և այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12 404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ, հավերժացնել նրանց կենդանի հիշատակը»: Ձեր երեկվա գրառման մեջ արդեն ստույգ գրել եք մնացած մասնակիցների թիվը՝ 4210 զոհված ազատամարտիկ: Հիմա ես զոհված ազատամարտիկ չեմ, բայց այդ ցուցակի 12 404-րդն եմ, Ձեր կարծիքով ո՞ր ստի մեջ եմ ես:
Է՜, հարգելի պարոն Աղաբեկյան, ինչքան փորձում եք արդարանալ, այնքան ոչ ճիշտ բաներ եք ասում: Կարծում եմ՝ այս թվերը ոչ այնքան քրեական, որքան բարոյական բովանդակություն ունեն: Ամեն դեպքում այս թվերի ու փաստի մասին քննչական մարմնի փորձագիտական վերլուծությունը պետք է հստակ պատասխան պահանջի` այս թվերը շատ բանի մասին են խոսում:
Հինգերորդ հարցս: Եթե մայր գումարի տոկոսները 100 դոլարի վերածելով միացրել են նրան ու այն եղել է անձեռնմխելի, ապա ամեն տարի ինչ-որ կանոնադրական նպատակներով ծախսերի համար որտեղի՞ց եք գումար տրամադրել, որտեղի՞ց եք հենց վերջին 4-5 տարիներին հիմնադրամի կանոնադրությամբ տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված 10 %-ի փոխարեն` ծախսել 20%-ից ավելի գումար: Որպես փաստ, azdarar.am-ում դրված 2017 թ. հաշվետվության համաձայն, որտեղ ո՛չ հիմնադիրների, ո՛չ հոգաբարձուների խորհրդի անդամների անուն-ազգանուններն այդպես էլ գրված չեն, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսների ընդհանուր չափը՝ 45.759.332 ՀՀ դրամ, իսկ ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսը՝ 44.623.324 ՀՀ դրամ:
Փաստորեն, բանկի հաշվում մայր գումարից բացի կան ազատ դրամական միջոցնե՞ր, ո՞րտեղից: 2017 թ.-ին ազատ դրամական միջոցներից ստացված տոկոսի գումարից միլիոնից ավելի գումար է ծախսվել, ո՞րտեղից: Հաշվետվությամբ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ է եղել: Քանի որ կառավարչական ծախսերի չափը չի գրվել այս հաշվետվության մեջ, ապա ինքներս կհաշվենք: 2017 թ.-ին օգտագործված ֆինանսի չափը 45.759.332 ՀՀ դրամ, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ, օգտագործված գումարի տարբերությունը կազմում է 12.416.857 ՀՀ դրամ, որը գնացել է վարչակառավարչական ծախսերի վրա և կազմում է օգտագործված ֆինանսների 27 %-ը: Ինչո՞ւ եք խախտել կանոնադրությունը:
Վերջապես հարց վեցերորդ: Ես հաստատ 8200 հոգու մեջ չեմ, որովհետև Դուք ասել եք, թե մինչև 2005 թվականն եք ունեցել 8200 մասնակից, ուրեմն իմ և ինձանից հետո 6 հոգու ներդրած 100 դոլարները այն մայր գումարի տոկոսների մեջ էլ չեն, որ 100 դոլար դառնար ու ավելանար մայր գումարին, ուրեմն որտե՞ղ է: Ընդ որում, այդ ցանկում ես 12 404-րդն եմ, ինձնից հետո ավելացել են ևս 6 հոգի, որը երևում է 2017 թ. հաշվետվությունից: Ո՞ր մասում են այդ 6 հոգու ներդրումները: Կարծում եմ, այս հարցի պատասխանն էլ պետք է քննչականը տա:
Դուք Ձեր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշել եք, որ թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եք անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եք պատվախնդրությամբ և գտնում եք, որ գործել եք բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։
Երանի՜ այդպես լիներ ու Դուք բաց ճակատով այսօր մեղադրանքը չընդունող գրառման փոխարեն խոսեիք Հիմնադրամի ամենակարևոր կանոնադրական նպատակին հասնելու մասին, որը հնչեցրել եք 2002-ի հոկտեմբերի 28-ին «Երկիր» թերթին տված Ձեր հարցազրույցի մեջ . «5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու», այնինչ Հիմնադրամի բոլոր հաշվետվություններում, որոնք իմ ձեռքի տակ են, չեմ հանդիպել ոչ մի նման ծրագիր, որով ՀՀ զինված ուժերի որևէ սպա «Մարտիկ»-ի միջոցներով գործուղվեր վերապատրաստվելու, իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ գրված է.
«Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար»:
Հ.Գ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյան, խնդրում եմ սույն հոդվածում բարձրացված հարցերը հնարավորինս պարզաբանել սույն գործի նախաքննության ընթացքում»,- նշել է նա:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...