Երևանում օրական մինչև 80 վթար է գրանցվում. առաջարկվում է ապահովագրական ընկերությունների համար ստեղծել զանգերի միասնական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Երևանում օրական մինչև 80 վթար է գրանցվում. առաջարկվում է ապահովագրական ընկերությունների համար ստեղծել զանգերի միասնական կենտրոն

12:44 03.09.2018

ԱՊՊԱ ոլորտի չարաշահումների նոր բացահայտումներից են այսօր խոսել վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը: Բանախոսներն ասել են, որ առաջարկ են ներկայացրել ՀՀ ոստիկանությանը և Ապահովագրական բյուրոյին:

«Առաջարկում ենք, որպեսզի բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական կենտրոն ստեղծվի: Դրական կողմն այն է, որ պատահարից հետո վարորդները մի քանի զանգ չեն անի: Լինում է այնպես, որ գիշերային ժամերին չեն պատասխանում ընկերությունները»,- ասել է Գայանե Պապոյանը:

Ըստ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի՝ իրենք հույս ունեն, որ այդ նախագծի հետ նաև երթևեկությունը կթեթևանա:

«Ճանապարհային ոստիկանությունը Երևանում տեղի ունեցած վթարների մասնակից մեքենաները շուտ դուրս կբերի, և երթևեկությունը չի խաթարվի: Վթարից հետո, երբ զանգահարում են ոստիկանություն, ամենաքիչը մեկ ժամ հետո է ժամանում: Երևան քաղաքում օրական 80-100 վթար է գրանցվում: Լինում է, որ մինչև երկուսուկես ժամ ուշանում են»,- ասել է Խաչատրյանը:

SHANTNEWS.am-ի հարցին` ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ վթարների թիվն ավելացել է, քանի որ զիջումներ են արվել  արագաչափերի և տեսախցիկների ոլորտում, վարորդների իրավունքների պաշտպանն այսպես պատասխանեց.

«Դա խստացումների հարց չէ, ավելի շատ վարորդի վիճակով է պայմանավորված»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP