15:15 03.09.2018
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանն այսօր խոսել են այն մասին, թե ինչ բնույթի խախտումներով են աշխատում ապահովագրական ընկերությունները: Բանախոսներն ասել են, որ ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել վարորդներին՝ ասելով, որ ուշ են զանգահարել՝ հաշվի չառնելով, որ շատ հաճախ զանգերին միշտ չէ, որ պատասխանում են՝ հատկապես գիշերային ժամերին:
«Ապահովագրական ընկերությունները սուբրոգացիայի նոր հիմք են մտածել: Մինչև 2017 թվականը ԱՊՊԱ պայմանագրերի մեջ նշվում էր լիազորված վարորդների ցանկ: Այժմ ընկերությունները գումարի բռնագանձման պահանջ են ներկայացնում այն ապահովադիրների դեմ, ովքեր մինչև 2017 թվականը կնքել են այդ նույն ԱՊՊԱ պայմանագրերը, սակայն լիազորված վարորդների ցանկում նշված չեն եղել: Ստացվում է՝ անձը պետք է ինքն իրեն լիազորեր: Հիմա ապահովագրական ընկերությունները պահանջ են ներկայացնում, ասում են, որ, այո՛, դու ապահովադիր ես, բայց քո անունը նշված չի եղել, ուստի դու պարտավոր ես վերադարձնել մեր հատուցած գումարները»,-ասել է Գայանե Պապոյանը:
Ըստ փաստաբանի՝ նշվածից բացի, լինում են դեպքեր, երբ լուսանկարների հիման վրա ապահովագրական ընկերությունը հաշվարկում է վնասը, մեկ այլ դեպքում՝ հրաժարվում դա անել:
«Պատկերացրեք իրավիճակ, երբ որ վթար է տեղի ունեցել, հարուցվել է վարչական վարույթ, որը մոտավորապես 6-7 ամիս կտևի, եթե ոչ ավելի երկար, էդ ընթացքում վարորդը հնարավոր է վաճառել է ավտոմեքենան: Այս ոլորտում օրենքի բաց ունենք: Օրենքն ասում է՝ այդ ամբողջ ընթացքում մեքենայի սեփականատերն իրավունք չունի մեքենան վերանորոգելու, բայց վաճառելու, օտարելու հետ կապված օրենքը ոչ մի կերպի չի կարգավորում: Վարորդը վաճառում է, և նոր սեփականատերը, ենթադրենք, վերանորոգում է, կամ նոր սեփականատիրոջից կոնտակտ չկա: Բոլոր էդ դեպքերում, երբ որ վարչական վարույթ է հարուցված լինում, ապահովագրական ընկերությունները երևի թե կռահում են, որ այս մեքենան արդեն վաճառվել է և գրություն են ուղարկում, որպեսզի մեքենան ներկայացվի զննման, երբ որ վարորդն ասում է, որ սեփականատեր է փոխվել և հնարավորություն չունի մեքենան զննման ներկայացնել, ապահովագրական ընկերությունը պատասխանում է, որ չենք կարող ձեզ հատուցել, քանի որ մեքենան չեք ներկայացնում զննման: Դեպքի օրն արված լուսանկարների հիման վրա վնասը հաշվարկելու պահանջը մերժվում է»,- հավելել է Պապոյանը:
Ըստ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի՝ կան դեպքեր, երբ մինուսներն ակտիվորեն ազդեցություն են ունենում, բայց բոնուսները՝ ոչ: Բոնուսից օգտվող վարորդը, երբ դիմում է, իրեն ասում են, որ վերջին տարվանը միայն կարող են փոխհատուցել, դրանից առաջ ունեցած բոնուսը չեղարկում են: Խաչատրյանն ասել է, որ Հայաստանում չկա ապահովագրական ընկերություն, որն աշխատում է առանց խախտումների:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...