13:35 04.09.2018
Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար:
Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ Առաքելական եկեղեցուց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներից հավաքագրված տվյալները փաստում են, որ աշխարհում Կենտրոնական Եվրոպան և Կենտրոնական Ասիան խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններն են, որտեղ յուրաքանչյուր 100 000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը հինգ անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 100 000-ից 120-ը: Հայաստանում ընտանիքից դուրս՝ խնամքի տարբեր հաստատություններում, գտնվում է 3500 երեխա:
«Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը հաստատությունում բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունը: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Մայրական խնամքի ու ջերմության բացակայության բացասական հետևանքների մասին պատմեց նաև թենիսիստուհի Անահիտ Վարդանյանը:
«Անձնական կարծիքը արտահայտելու հնարավորություն անգամ չեմ ունեցել, իսկ այն սերն ու ջերմությունը, որ շատ էի երազում ստանալ իմ ծնողներից, մանկատան տարիներին չի եղել: Առաջին անգամ զգացի ընտանիքի և մանկատան տարբերությունը, երբ այցելեցի հանրակրթական դպրոց: Հիշում եմ, իմ առաջին օրը, երբ դասերից հետո երեխաները վազում էին ծնողների մոտ, գրկում էին նրանց ու միասին տուն գնում, դա առիթ հանդիսացավ, որ գտնեմ իմ ծնողներին»,- պատմեց Անահիտը: Նա գտել է իր մորը, սակայն իրական մայրական ջերմություն այդպես էլ չի զգացել: Փոխարենը փորձել է այն ապահովել իր երեխաների համար:
Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...