23:33 23.04.2024
Ծնողների համար նորմալ է նախադպրոցական տարիքի փոքր երեխաների նկատմամբ չափազանց մեծ հոգատարություն դրսևորելը: Այնուամենայնիվ, եթե մեծահասակները նման կերպ են վարվում ավելի մեծ երեխաների նկատմամբ, դա վնասում է նրանց և փչացնում նրանց ապագան, զգուշացրել է կլինիկական և դատաբժշկական հոգեբան Օլեգ Դոլգիցկին։ Lenta.ru-ի հետ զրույյցում նա խոսել է այս թեմայի մասին։
Երեքից յոթ տարեկան երեխաները հնարավորինս ակտիվ են, բայց միշտ չէ, որ գիտակցում են իրենց արարքների հետևանքները, ինչի պատճառով էլ կարող են վնասել իրենց, ասել է մասնագետը։ Հետեւաբար, այս տարիքում ծնողական խնամքն արդարացված է: Այնուամենայնիվ, եթե ծնողները շարունակեն վերահսկել իրենց երեխաների վարքը հետագա տարիներին, ապա դա կարող է վնասել նրանց: Սակայն բացասական հետևանքները հատկապես վնասակար են ոչ այնքան աղջիկների, որքան տղաների համար:
«Այս տղաներին անվանում են «մայրիկի տղաներ»: Նման մարդիկ ամեն օր զանգահարում են իրենց մայրերին, և հաճախ շփման նախաձեռնողը մայրն է, ով անվերջ կրկնակի ստուգում է երեխայի վիճակը։ Նման մայրիկները շարունակաբար պարզում են՝ արդյոք երեխան կուշտ է, արդյոք նա սիրում է որեւէ աղջկա»,-ասել է մասնագետը։
Նման հարաբերություններում կարելի է սահմաններ կառուցել՝ սկսելով ծնողների հետ խոսել միայն խիստ անհրաժեշտ թեմաներով, վստահեցրել է հոգեբանը։ Հարցին, թե տղան լա՞վ է սնվել, ո՞ւմ հետ է քայլել, տա՞ք է հագնվել, տղաները պետք է պատասխանեն, որ ամեն ինչ կարգին է՝ առանց մանրամասնելու, նշել է մասնագետը։
«Եթե զանգերը չափազանց նյարդայնացնող են, դուք պետք է դադարեք պատասխանել դրանց: Եթե ծնողը սկսում է կորցնել ինքնատիրապետումը եւ ագրեսիվություն ցուցաբերել, ապա պետք է դադարեցնել շփումը, քանի դեռ նա չի հանդարտվել»,- ասել է Lenta.ru-ի զրուցակիցը։
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...