ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

16:33 14.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատմաբան գիտնականներին թեմայի շուրջ հետաքրքրվածության և մտահոգությունների համար՝ շեշտելով, որ մասնագիտական քննարկումներն անչափ կարևոր են նախարարության համար։

«Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով՝ հաշվի առնելով պատմագետների կարծիքը և դասագրքի լավարկման անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում գիտնականները նշել են, որ նախարարի հետ հանդիպումից առաջ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել է նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը: Այդ քննարկման ժամանակ ներկայացվել են մասնագիտական մի շարք մոտեցումներ և դիտարկումներ, որոնց հետ դասագրքի հեղինակը մեծամասամբ համաձայնել է, քանի որ դրանք առավելապես առնչվել են դասագրքի փաստական բովանդակությանը:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։ Ներկաների դիտարկմամբ՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերում է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքն ունի հաջողված մեթոդական և մանկավարժական նորարարություններ, որոնք կարող են նպաստել ուսուցման որակի բարելավմանը։ Պատմաբանների խոսքով՝ հեղինակը ցուցաբերել է մասնագիտական խիզախություն՝ հանձն առնելով գրքի ստեղծման պատասխանատվությունը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր դիտարկումներում անդրադարձել է դասագրքում առկա փաստական անճշտություններին՝ նշելով, որ այն որոշակի անհամապատասխանություն ունի նաև հանրակրթության պետական և «Պատմություն» առարկայի չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դասագրքի վերախմբագրման դեպքում կարող են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանալ, հետևաբար պետք է ստեղծել նոր դասագիրք՝ հեղինակային և խմբագրական ընդլայնված կազմով:

Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիփոսյանի դիտարկմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի՝ մինչև այս եղած դասագիրքը ևս խնդիրներ ուներ և նոր դասագրքի հրատարակումն անհրաժեշտություն էր, սակայն դասագրքում կան անհապաղ վերանայման կարիք ունեցող անճշտություններ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հնագետ Պավել Ավետիսյանն անդրադարձել է դասագրքում զետեղված հնագույն շրջանին և նշել՝ դրան առնչվող որոշակի անճշտությունների և բացթողումների շտկման ուղղությամբ պատրաստ է գրքի հեղինակի հետ աշխատել՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու օժանդակությունը: Պավել Ավետիսյանի կարծիքով՝ գրքում առկա են Սմբատ Հովհաննիսյանի մեթոդաբանական մոտեցումները, որոնք նորարար են և ողջունելի: Ըստ անվանի հնագետի՝ գրքի անճշտությունների և բացթողումների շտկումից հետո այն պետք շարունակի գործածվել դպրոցներում:

Ուրարտագետ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կարծիքով՝ ուրարտական շրջանին առնչվող փաստական անճշտությունների շտկման, ինչպես նաև հետագայում դասագրքերի ստեղծման գործընթացի բարելավման առումով ցանկալի է գրախոսության ինստիտուտի ներդրումը։

Իրենց մասնագիտական դիտարկումներն են ներկայացրել նաև հանդիպմանը ներկա մյուս գիտնականները։

Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագիտական դիտարկումների ընթացքում մի շարք բարձրացված հարցեր արդեն իսկ ընդունվել են, որոնք անպայման շտկվելու են։ Ըստ հեղինակի՝ նա կիրառել է մեթոդաբանական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, և խմբագրման ու լրամշակման դեպքում դասագիրքը կարող է կիրառվել՝ ապահովելով կրթության որակի բարելավում, որը, ըստ հանրակրթության չափորոշչի, առաջնային խնդիր է։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս նշել է, որ արձանագրված վրիպակների շտկման ուղղությամբ հեղինակի կողմից տարվել են աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի և ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։ Նախարարություն ներկայացված ամբողջական ամփոփաթերթը պետք է հասանելի լինի նաև քննարկման մասնակիցներին՝ հավաստիանալու, որ բոլորի դիտարկումները ներառված են։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից։

Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փոփոխություն իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում, համաձայն որի՝ կարևորվելու է մասնագիտական կառույցների դերակատարումը։ Նախագծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է և առաջիկայում կհաստատվի։ Նա նաև կոչ է արել մասնագիտական և գիտական հանրույթին՝ ակտիվորեն մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից արդեն իսկ հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթներին՝ ապահովելով դասագրքերի ընտրության հնարավորությունների ընդլայնում թե՛ նախարարության, թե՛ դպրոցների համար՝ բոլոր առարկաների ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP