«Կոմերսանտ»-ը, «Эхо Москвы»-ն և «Дождь»-ը բոյկոտել են Պետդումայի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Կոմերսանտ»-ը, «Эхо Москвы»-ն և «Дождь»-ը բոյկոտել են Պետդումայի աշխատանքները

13:16 22.03.2018

Ռուսական առաջատար խմբագրություններն ու լրագրողները բոյկոտել են Պետդումայի աշխատանքն այն բանից հետո, երբ Դումայի էթիկայի հանձնաժողովը խախտումներ չի հայտնաբերել պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի գործողություններում: Նրան մի քանի լրագրող մեղադրում էր սեռական ոտնձգությունների մեջ:

Հանձնաժողովի որոշմանը արձագանքել են լրագրողական համայնքները: РБК-ն, «Կոմերսանտ»-ը, Lenta-ն և «Дождь»-ը բոյկոտել են Պետդումայի աշխատանքը: Ավելի ուշ նրանց միացել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Эхо Москвы»-ն:

«Дождь»-ը դադարեցնում է համագործակցությունը Պետդումայի հետ, քանի դեռ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարգ ու կանոն չեն հաստատել Պետդումայում: Բացի դրանից՝ «Дождь»-ը պնդում է վերանայել հանձնաժողովի որոշումը և իրական քննություն իրականացնել Սլուցկիի դեմ մեղադրանքները պարզելու համար»,- հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:

«Эхо Москвы»-ն հիասթափված է էթիկայի հանձնաժողովի որոշումից, և Պետդուման այժմ համարում է ոչ անվտանգ վայր իր երկու սեռի լրագրողների աշխատանքի համար (ով գիտի՝ ինչ հակումներ ունեն պատգամավորները), և համաձայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի՝ հետ ենք կանչում մեր լրագրողներին»,- գրել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

РБК-ի լրագրողները մարտի 21-ից ևս դադարեցնում են իրենց աշխատանքը Պետդումայում: Խոսքը հոլդինգի բոլոր ներկայացուցչությունների մասին է՝ կայք, հեռուստաընկերություն, ամսագիր և թերթ: Այս որոշմամբ հանձնաժողովը չի բացառել սեռական ոտնձգությունների հնարավորությունը լրագրողների նկատմամբ:

«Մենք համաձայն չենք նման մոտեցման հետ և հրաժարվում ենք նորմալ համարել այս որոշումը»,- ասել է խմբագրության համանախագահ Ելիզավետա Գոլիկովան:

«Կոմերսանտ»-ն էլ հայտնել է, որ Դումայի համար կորպորատիվ էթիկան ավելի կարևոր է արդարությունից:

«Հուսով ենք, որ այս պատմության մեջ դեռ վերջակետ դրված չէ: Բայց մեր կողմից վերջակետ ենք դնում Սլուցկիի և էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցությանը, քանի որ էթիկայի այլ հայացքներ ունենք»,- գրում է պարբերականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

BACK_TO_TOP