18:13 03.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։
«Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ճանապարհի այդ հատվածում փլուզում էր տեղի ունեցել: Քարաթափման հետևանքով ճանապարհը փակվել էր երկկողմանի: Ժայռաբեկորի վերևում մնացած մի հատվածը, ըստ մասնագետների, ամեն վայրկյան կարող էր ներքև սահել:
Shantnews.am-ը հետևել և մանրամասներ էր ներկայացրել տեղում կատարված մի քանի պայթեցման աշխատանքների մասին: Դրանք մինչ այս ցանկալի արդյունք չէին տվել: Դժբախտ պատահարներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հորդորում էր զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց։
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...
11:52 30.04.2025
Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...
11:43 30.04.2025
Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվիՄիացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...