Բաղմանյանը հաստատել է ՀԱՊԿ-ում պաշտոն ստանալու լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+17.09 oC

Բաղմանյանը հաստատել է ՀԱՊԿ-ում պաշտոն ստանալու լուրը

13:52 22.03.2018

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հաստատել է իր՝ ՀԱՊԿ-ում բարձր պաշտոնի նշանակվելու մասին լուրը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղմանյանը չի մանրամասնել, թե ինչ պաշտոնում է նշանակվելու և խորհուրդ է տվել սպասել պաշտոնական տեղեկատվության։

Բաղմանյանի մասին երեկվանից տարածվող լուրերը պնդում էին, որ նա նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ։ Ընդ որում, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն էլ 2017 թվականի մայիսից զբաղեցնում է մեկ այլ պաշտոնաթող հայ գեներալ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում։ 2009 թվականից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր եղել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։ Նախարարը պարզաբանել է, որ գեներալի ազատման պատճառը «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է»։

Մինչ այդ Բաղմանյանը եղել է նաև ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար (2003-2009 թթ), ավելի վաղ՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար (1999-2003)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը հայտարարել է՝ երբ Հայաստանը կցանկանար անդամակցել ԵՄ-ին

15:34 14.05.2024

Փաշինյանը հայտարարել է՝ երբ Հայաստանը կցանկանար անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են այս տարի անդամակցել Եվրամիությանը։ «Ո՞ր թվականին։ Այս»,- Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում քննարկման ժամանակ նա պատասխանել է ԵՄ-ին միանալու ցանկության մասին հաղորդավարի հարցին: ...

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ

15:18 14.05.2024

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր […] ...

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

14:06 14.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

12:43 14.05.2024

ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախարարը կարող է միակողմանի կարգով հաստատել եւ ընդունել պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող այնպիսի իրավական […] ...

BACK_TO_TOP