23:25 03.09.2018
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելը։
«Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հ.Ալումյանը` հավելելով, որ ապավինում են կամայականությանը. բռնել են, վերցրել են, չեն տալիս։
Ըստ նրա՝ Քոչարյանը պետք է, բնականաբար, միայն օրինական ճանապարհով փորձի վերադարձնել անձնագիրը. «Օրինական ճանապարհներն էլ, ոնց որ թե, փակել են։ Մենք հիմա քննարկում ենք, թե այս կամայականությունների դեմ պայքարին ինչ ընթացք տանք»։
Հարցին՝ Քոչարյանը պահանջե՞լ է ու չեն վերադարձրել, պաշտոնական մերժում կա՞, Հ.Ալումյանը պատասխանել է. «Այո, ես ունեմ պաշտոնական մերժում»։
Թե ինչպե՞ս է հիմնավորվել մերժումը, պաշտպանը չի պարզաբանել. «Այս պահին ձեռքիս տակ չի փաստաթուղթը։ Ամեն դեպքում՝ օրինական չի մերժումը և մենք մտածում ենք` ինչ ճանապարհով այս կամայականությունների դեմ կպայքարենք։ Ճանապարհներից մեկը, որը չի բացառում նաև այլ տարբերակները, այս փուլում Եվրոպական դատարան դիմելն է։ Բայց դա չի բացառում նաև այլ տարբերակները զուգահեռաբար օգտագործելը»։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից։
«Կարող ենք հաստատել, որ նա Հայաստանում է, չի մեկնել։ Սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Սակայն նա չի պարզաբանել տարածված տեղեկությունը, թե Քոչարյանի անձնագրերը իրավապահների մոտ են պահվում և այդ պատճառով նա չի կարող մեկնել երկրից։ «Անձնագրերի մասով այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- ասել է նա։
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:10 17.06.2025
Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետՂազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։ «Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է […] ...
16:02 17.06.2025
Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...
15:53 17.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում ենՀունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և […] ...
15:40 17.06.2025
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանըՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 13-ին ժամը 20.30-ին, Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց 2023 թվականից Սևանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խոշոր չափերով խարդախության, վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հետախուզվող, Սևանի բնակիչ […] ...
15:29 17.06.2025
«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...