18:15 22.03.2018
Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոնում ցուցարարներին ծեծած թիկնազորի անդամների մեծ մասը քրեական պատասխանատվություն չի կրի: Նրանցից 15-ին մեղադրանքներ էին ներկայացված, սակայն այս պահին 11-ի մեղադրանքները հանվել են։
Միջադեպը տեղի էր ունեցել Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում, 2017 թվականի մայիսին։ Հիմնականում ազգությամբ քուրդ և հայ խաղաղ ցուցարարներ էին հավաքվել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առաջ։ Նույն վայրում հավաքվել էին նաև թուրքամետ ցուցարարներ։ Իրավիճակը երկու խմբերի միջև լարվել էր, ինչից հետո թուրքամետ ցուցարարներն ու Էրդողանի թիկնազորը ծեծել էին մյուս կողմի՝ ակցիա իրականացնողներին։
Էրդողանի թիկնապահների ու ռադիկալ ցուցարարների հարձակումներից խաղաղ ցուցարարներին չէր կարողացել պաշտպանել նույնիսկ տեղի ոստիկանությունը։ Ավելի ուշ ցանցում հայտնված տեսանյութից պարզ էր դառնում, որ Էրդողանն անձամբ հետևում էր ծեծկռտուքին, ցուցումներ էր տալիս թիկնազորի պետին, որի ուղղորդմամբ էլ թիկնապահները հարձակվեցին ցուցարարների վրա։
Թուրքական թիկնազորի այս լկտի պահվածքն էլ ավելի սրեց Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարվել էին Մերձավոր Արևելքի հակամարտություններում կողմերի տարաձայնությունների պատճառով։ Ամերիկյան կողմը հետապնդումներ սկսեց թուրքական թիկնազորի անդամների նկատմամբ, արգելվեց նաև ամերիկյան զինատեսակների մատակարարումն այդ կառույցին։
Սակայն թիկնազորի՝ 15 անդամներից 4-ի նկատմամբ մեղադրանքները հանվեցին նախորդ տարվա վերջին, ևս յոթինը՝ այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի՝ Անկարա այցի նախօրեին։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...