13:23 04.09.2018
Ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը նորից Գյումրիում է, բայց ոչ համերգային ծրագրով: Գյումրեցի երգեհոնահարուհին իր քաղաքին երգեհոն է նվիրել: Երաժշտական գործիքը տեղադրվում է Սուրբ Նշան եկեղեցում: Նարինեն 29 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում: Դաշնամուրային և երգեհոնային համերգներով աշխարհի շատ երկրներում է եղել, Ամերիկայի, Շվեյցարիայի, նաև Փարիզի Աստվածամոր տաճարի լավագույն երգեհոններով է նվագել: Իսկ քաղաքի միակ երգեհոնն իր հնչողությամբ միշտ հիասթափեցրել է երաժշտին:
2008 թվականին՝ նրա հերթական համերգի ժամանակ, Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարող Կենտրոնական հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել երգեհոնային երաժշտություն լսելու։ Ու այդ ժամանակ էլ երգեհոնահարուհին խոստացել էր երգեհոն նվիրել քաղաքին։ Տարիների ընթացքում Նարինե Սիմոնյանը համերգային շրջագայությունների հասույթը, նաև հովանավորների հանգանակած գումարներն անընդհատ ուղղել է մեկ նպատակի: Երգեհոնը գնվել է ու արդեն տեղափոխվել Գյումրի։ Այն Ստրասբուրգում հայտնի երգեհոնաշինարար Ռոտինգերի՝ 1961 թվականի գործիքն է: Այն Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղադրելը պատահական չէ, Նարինեի մանկությունն այս եկեղեցու բակում է անցել, և երազանքն է եղել այդ եկեղեցում նվագելը: Ֆրանսիայից հրավիրվել են մասնագետներ, որպեսզի իրականացնեն երգեհոնի հավաքման աշխատանքները: Նրանք երգեհոնի ձայնը հարմարեցնում են եկեղեցու ակուստիկային:
Ֆրանսիացի երգեհոնաշինարար վարպետ Դանիել Բիռուստը 25 գործիք է պատրաստել, 36 հին երգեհոններ է վերանորոգել: Ասում է՝ Գյումրիի նոր երգեհոնը մինչև 200 տարի կծառայի: Ազգային երաժշտությունների առանձնահատկությունների պատճառով է նաև, որ աշխարհում ոչ մի երգեհոն մյուսին նման չէ: Այս նվագարանն ապահովում է 14 գործիքների հնչողություն: Այն հիմա 850 խողովակ ունի: Նարինե Սիմոնյանի խոսքերով՝ նպատակ կա գործիքը մեծացնել ու դարձնել 1000 խողովակով, որը հարուստ ձայն ու տարբեր դարաշրջանների երաժշտություն նվագելու հնարավորություն է տալիս:
Նարինեն նպատակադրվել է Գյումրիում երգեհոնաշինության դպրոց բացել: Փոքր աշխատանքներ են մնացել վարպետներին, որոնց ավարտից հետո Սուրբ Նշան եկեղեցում կհնչի երգեհոնային երաժշտությունը։ Նարինե Սիմոնյանն առաջինը կփորձարկի նոր երգեհոնի հնչողությունը: Խոստանում է Գյումրիում հաճախ կազմակերպել երգեհոնային երաժշտության երեկոներ:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...