ՆԳՆ ՓԾ Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2023 թ․ գործունեության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՆԳՆ ՓԾ Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2023 թ․ գործունեության արդյունքները

11:50 13.01.2024

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի ունեցան 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր։
Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցեց Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023թ․ հիմնական միջոցառումների և Արարատի ՄՓՎ տարեկան աշխատանքային պլանների:

Հաշվետու ժամանակահատվածում Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 133955 զանգ։ Գրանցված 553 արտակարգ դեպքերից 475-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՓԾ Արարատի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի, պատահարների սպասարկման նպատակով իրականացվել է 1028 ելք:

Աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգի բարելավման ուղղությամբ․ Արտաշատ և Վեդի համայնքների կողմից ձեռք է բերվել և տեղադրվել 11 նոր էլեկտրական շչակ։ Մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցության շրջանակներում մի շարք բնակավայրերում տեղադրվել են հիդրանտներ։
Ուսումնասիրություններ են կատարվել նաև մարզի տարածքում առկա արդյունաբերական, արտադրական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում և հիդրոտեխնիկական կառույցներում։

Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները մշտական աշխատանքային կապի մեջ են գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, համատեղ իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ, հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում:

Արմավիրի մարզում նախորդ տարվա կատարված աշխատանքների ամփոփման նիստի ընթացքում ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ գործունեությունը նպատակաուղղված է եղել ՄՓՎ ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացությանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը և դրանց կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովմանը:

Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2023 թվականի ընթացքում գրանցվել է 112143 զանգ։ Գրանցված 339 արտակարգ դեպքերից 291-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՆԳՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումներն արտակարգ դեպքերին, պատահարներին արձագանքում իրականացնելիս կատարել են 865 ելք:

Աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում տեղադրված ազդարարման վերջնական սարքավորումների վերանորոգման և նորերի ձեռքբերման ուղղությամբ:

Արմավիրի մարզում շահագործման են հանձնվել թվով 30 նոր հիդրանտ. աշխատանքներ են տարվում նոր հրշեջ ծորակների, հիդրանտների տեղադրման և անսարքների վերանորոգման ուղղությամբ։

Հետևողական աշխատանքներ են տարվել բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնակցություն է ցուցաբերվել հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման աշխատանքներին:

Մարզային վարչությունների պետերն ի թիվս այլ հարցերի զեկուցեցին, որ մարզերի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են բազմաբնույթ հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժություններ։ Միաժամանակ տարբեր ուսումնական հաստատություններում անց են կացվել դասախոսություններ, սեմինարներ և իրազեկման միջոցառումներ։

Քննարկվեցին նաև ստորաբաժանումներում առկա խնդիրները, աշխատանքային պայմանների բարելավմանն ու տեխնիկայի վերազինմանն ուղղված այլ հարցեր։ Նշվեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի ՄՓՎ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար կառուցել նոր տիպային շենք:

Դրական գնահատելով ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները՝ Ե․ Կարապետյանը ուղենշեց ծառայության կարևոր ուղղությունները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ 2024թ․ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP