16:30 15.01.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2023 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, նախարարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։
Նախքան հարցուպատասխանը նախարարն հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով պահպանություն կիրականացվի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքին:
Ջրային օրենսգրքի փոփոխությունների և հարակից իրավական ակտերի ընդունմամբ սահմանվել է՝
– «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացությունը, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանվել է վերջինիս ներդրման կարգը,
– վարչական պատասխանատվություն՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 800 հազարից մինչև 1 մլն դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2-3 մլն դրամի չափով, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր չտեղադրելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 500 հազարից մինչև 800 հազարի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1-1.5 մլն դրամի չափով,
– կանոնակարգվել են ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական երաշխիքային գումարների կառավարման միջոցով կապահովվի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնմանը, չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացում,
-հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը՝ առավել մատչելի դարձնելով քաղաքացիների համար,
– կարևոր փոփոխություն է ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում անձնագրի ժամկետի հստակ ֆիքսումը նախկին անժամկետի փոխարեն,
– Կառավարության կողմից հավանության է արժանացել օրինագծի փաթեթ, որով նախատեսվում են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև քրեական պատասխանատվություն առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու համար՝ եթե դա հանգեցրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնասի,
– 2024 թվականից սահմանվել է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր պահանջ բոլոր ջրօգտագործողների համար, գործող 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա է շուրջ 5000 ջրառի կետ: Մինչ օրս տեղադրվել է 577-ը, որից 250-ը` 2023 թվականի ընթացքում,
– իրականացվել են Արարատյան դաշտի խորքային հորերի հետագա կարգավիճակը որոշելու և ապօրինի ջրօգտագործումը կանխելու նպատակով ուսումնասիրության և տեղորոշման աշխատանքներ, Արմավիրի մարզում գույքագրված խորքային հորերի թիվը 1353 է, իսկ Արարատի մարզում 1034
Նախարարն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգին՝ նշելով, որ Սևանա լիճ է բաց թողնվել 231732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ, Կառավարության կողմից հավանության է արժանացել սիգի ապօրինի որսի և վաճառքի վարչական և քրեական պատասխանատվությունը խստացնող օրինագիծը, երակարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման արգելքը, «Սևան» ԱՊ»-ի ՊՈԱԿ-ի իրավախատումների հայտնաբերման միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ և լիճ է վերադարձվել 638 կենդանի խեցգետին, «EU4Sevan» ծրագրով 560,000 եվրո գումարի շրջանակներում մեկնարկել է Գավառ քաղաքի կոյուղաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման ծրագիրը, նախատեսվում է իրականացնել ավելի խորը մեխանիկական մաքրում։
«Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի տեխնիկական միջոցներով իրականացվել են շուրջ 26 հա անտառմաքրման աշխատանքները՝ Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում,
Առաջին անգամ Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 60.0 մլն դրամ,
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարն անդրադարձել է նաև անտառվերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և միջազգաին դոնորների աջակցությամբ իրականացվող հարցերին։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...