Խորհրդարանը քննարկել է հսկիչ գնման ընթացակարգի տեսաձայնագրմանն առնչվող նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

Խորհրդարանը քննարկել է հսկիչ գնման ընթացակարգի տեսաձայնագրմանն առնչվող նախաձեռնությունը

17:10 15.01.2024

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը:

Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում: Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերի տեսաձայնագրում: Հարկային մարմնի ծառայողին հնարավորություն կընձեռվի իրականացնելու տեսաձայնագրում, որի արդյունքները հետագայում հնարավոր կլինի օգտագործել դատարանում այս կամ այն փաստը վիճարկելիս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային եւ Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում էր, որ առեւտրի սրահներում ՀԴՄ սարքը գտնվի տեսախցիկի հսկողության տակ, սակայն գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորները որոշ դիտարկումներ են ներկայացրել, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում գնահատել առաջարկվող գործիքակազմի արդյունավետության հարցը:

Նախաձեռնությամբ նաեւ այլ փոփոխություններ են կատարվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է տնտեսավարողների շրջանում: Պատգամավորի խոսքով հանձնաժողովում հստակեցվել է, որ տեսուչները նկարահանելու են մինչ գնում կատարելն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկուցողի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում իրականացնել: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով առաջարկվող կարգավորումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Բաբկեն Թունյանը, տեղեկացնելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP