16:25 16.01.2024
Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ` ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ:
Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներ` Խաչատուր Սուքիասյանն ընդգծել է առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել այն փաստը, որ 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Նա դրական ձեռքբերում է համարել ՀՀ եւ ԱՄԷ միջեւ կանոնավոր ուղիղ չվերթների առկայությունը, կարեւորել նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելը:
Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրներից` Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նրա խոսքով Հայաստանն ունի քաղաքական կամք կարգավորելու հարաբերությունները հարեւան երկրների հետ` որդեգրելով խաղաղության օրակարգ:
«Բոլոր այս ծրագրերի իրականացման հարցում իր ներդրումը կունենա ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է եւ զարգացումը»,- արաբ գործընկերներին ասել է պատգամավորն ու նշել, որ ՀՀ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքները:
«Նոր հորիզոններ պետք է կարողանանք բացել երկու երկրների միջեւ առկա հարաբերություններում», – ասել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ընդգծելով տնտեսական համագործակցության առաջնահերթությունները` նա նշել է, որ ԱՄԷ-ն նպատակ ու ներուժ ունի ՀՀ համար ամենախոշոր առեւտրային գործընկերը դառնալու. երկու երկրները բանակցում են համապարփակ տնտեսական համագործակցությանն առնչվող արձանագրության եւ հուշագրի կնքման մասով: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նկատել է, որ քաղաքական կայուն եւ ուժեղ համակարգ ունենալու համար պետք է ունենալ ուժեղ տնտեսություն եւ կոչ արել աջակցել ՀՀ կողմից բանակցող կողմին համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագիրը հնարավորինս շուտ վավերացնել:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին շեշտել է, որ ԱՄԷ-ն աջակցում է դրան եւ իրենց երկրի վարած քաղաքականությունը չի հակասում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են միջմշակութային երկխոսության խորացման մասին` բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը շոշափելի արդյունք կարձանագրի:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...