Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 898 երեխաներից հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 898 երեխաներից հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը

19:45 16.01.2024

Գեղարքունիքի մարզում հաշվառված  արցախցի 898 երեխաներից 2024 թվականի հունվարի 16-ի դրությամբ հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած  898 երեխաներից  751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության  ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ, իսկ  65-ը սովորում են քոլեջներում  կամ ուսումնարաններում։ «Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի  առողջական խնդիր, ում  բուժմանն աջակցելու նպատակով, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ,   մարզպետի աշխատակազմի կողմից կիրականացվեն  համապատասխան քայլեր։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գեղարքունիքի մարզում հաշվառված 88 մանկավարժներից 11-ն աշխատանքի են անցել   հանրակրթական տարբեր դպրոցներում, իսկ արցախցի 18 անձ աշխատանքի են տեղավորվել հավաքարարի, հնացապանի, հոգեբանի, սպասարկման այլ հաստիքներում»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

09:20 19.05.2025

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

09:13 19.05.2025

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […] ...

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP