09:34 05.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Փաստը մնում է փաստ, որ հիմնական ֆավորիտ երկու ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ շեմը հաղթահարելու շանսեր տեսականորեն ունեն «Լույս» դաշինքը և, լավ երևակայության դեպքում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն: Հասկանալի է, որ վերջին երկուսի համար չափազանց դժվար է լինելու, սակայն տեսական հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնն ու ՀՅԴ–ի՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի կայուն ընտրազանգվածի առկայությունը:
Մնացյալի պարագայում, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին են կարողանալու, ենթադրենք, 20–25 հազար քվե ստանալ: Քվեներ, իհարկե, բոլորն էլ կստանան, նույնիսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որն իրեն ճոխություն թույլ տվեց կորցնել իր սակավաթիվ անդամներից մի քանիսին, այն էլ՝ այնպիսիք, որոնք (կամ գոնե 1–2–ը) համարվում էին այդ կուսակցության առաջամարտիկները: Արդյունքում կոյուղաջրի տհաճ հոտն ու ծանր հետքը մնացին: Ամեն դեպքում, ցուցակում ընդգրկվածներն ու իրենց շրջապատը կարող են քվեարկել այդ ուժերի օգտին: Սակայն դա բավարար չէ, ուստի արդյունքում մենք կարող ենք ունենալ ձայների պարզ փոշիացում:
Այսուամենայնիվ, այս ընտրությունները մի չափազանց կարևոր հանգրվանի կբերեն. գոնե մայրաքաղաքում հստակ կամրագրվեն հեղափոխության արդյունքները: Այս պահի դրությամբ ուժերի առկա դասավորությունը ցույց է տալիս, որ Երևանի ավագանին ամբողջությամբ (կամ՝ գրեթե ամբողջությամբ) կազմված կլինի հեղափոխության հետ առնչություն ունեցող ուժերից՝ «Քայլ արա», ԲՀԿ, «Լույս»:
Սակայն սա ունի մեկ վատ կողմ. ավագանին, փաստացի, ընդդիմություն, ըստ էության, չի ունենա, քանի որ դժվար է պատկերացնել երկիրը միասնական ջանքերով նախկին իշխանություններից ձերբազատած կուսակցություններից որեւէ մեկի ընդդիմադիր լինելը: Զուտ ֆորմալ առումով փոքրամասնություն կազմած ուժերը կարող են դիտարկվել որպես ընդդիմություն, սակայն դասական իմաստով ավագանին կլինի անընդդիմադիր:
Գուցե, հենց այս իմաստով է այս ընտրությունը լավ լակմուսի թուղթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, որպեսզի դրանք էլ չանցնեն անընդդիմադիր մթնոլորտում»:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...